
Պատգամավորի որդու դատը հետաձգվեց
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեռ չսկսված անորոշ ժամանակով հետաձգվեց ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւուրգյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նիստը նախագահում է դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Դատական կարգադրիչները նիստը սկսվելուց րոոպեներ առաջ տեղեկացրին, որ այն հետաձգվում է անորոշ ժամանակով, քանի որ մեղադրողի մոր առողջությունը վատացել է, եւ նա չի կարող ներկա լինել նիստին:
Հիշեցնենք, որ Արտակ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 183 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) նախատեսված արարքի կատարման մեջ: Այժմ նա կալանավորված է:
Ըստ մեղադրական եզրակացության, Արտակ Գեւորգյանը հուլիսի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի կենտրոնական փողոցով Պատվական Հարությունյանի «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս, երբ Պ. Հարությունյանի ծանոթ Վիրաբ Ասեյանն իր ընկեր Վոլոդյա Խառատյանի հետ միասին իր կողմից վարվող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդիպել ու կանգնեցրել է Գեւորգյանի կողմից վարվող ավտոմեքենան, Գեւորգյանն իջնելով մեքենայից Ասեյանի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, առանց հափշտակելու նպատակի տիրացել է նրա «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային եւ այն փախցնելով տեղափոխել ու թողել է հարակից փողոցում:
Մեկնաբանել