
Սիրիա ուղևորվող հայկական ինքնաթիռը ստիպված վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս առավոտ Թուրքիայի իշխանություններն ստիպել են Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարել հայկական ինքնաթիռի, որը մարդասիրական օգնություն էր տանում Հալեպ:
«Երկիր մեդիան» հայտնում է, որ ինքնաթիռը տանում էր սիրիահայերի համար «Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնության կազմակերպմամբ հավաքված օգնության առաջին խմբաքանակը՝ 14 տոննա պարեն:
ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը haynews.am-ին պարզաբանել է, որ հայկական ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր և արվել է՝ ըստ ձեռք բերված պայմանավորվածության։ Իսկ «Երկիր մեդիան» հավելում է, որ չնայած թուրքական կողմը նախապես հայտարարել էր իր օդային սահմանը Սիրիա թռչող ինքնաթիռների առջև փակելու մասին, հայկական կողմը երկարատև բանակցություններից հետո բոլոր իրավական հարցերը կարգավորել է, և ինքնաթիռը Էրզրումում կարճատև վայրէջքից հետո կուղևորվի Հալեպ:
Մեկնաբանել