
Թեյնիկն առանց գոլորշու սոսկ առարկա է. Նիկոլայ Կրուսսեր
Հենց հայտնվում է գոլորշին, այն դառնում է եռացող իրականություն
«Մայր մտնող արեւի գեղեցկության մեջ մի անսովոր բան կա: Կյանքումս երբեք ավելի հետաքրքիր բան չեմ տեսել: Այս ֆենոմենը միայն մեկ բացատրություն կարող է ունենալ: Աստված Երկիրը միտումնավոր ստեղծեց, որպեսզի ազատ ժամին հիանա մայրամուտով, որը համեմատելով նրա հավերժության հետ, կարծում եմ, ոչ թույլ խնդիր է:
Բայց հիացմունքը ստեղծածի հանդեպ, իհարկե, քիչ էր...Եվ նա ստեղծեց մարդուն` իր կերպարով եւ բնակեցրեց Երկրում, որպեսզի բազմապատկի իր ուրախությունը միլիարդավոր օրինակներով, եւ դա անընդհատ լինի:
Եվ իր ստեղծած կյանքը, այսինքն՝ մերը, միտումնավոր կարճ է, որպեսզի գեղեցկությունը չհասցնի հոգնեցնել: Այս ամենը դեռ ոչինչ, բայց նա երեկոյան տեսարանի հիացմունքից բազմապատկեց եւ իր սեփական միայնությունը...Դա հատկապես դիպչում է սրտիդ, երբ տեսնում ես անտես կրակը, որ մղված է գիշերվան... Ոչ մի կերպ չես համակերպվում... »:
Նիկոլայ Կրուսսերը Սանկտ-Պետերբուրգի Միխայելովսկի թատրոնի լուսանկարիչ է, ում լուսանկարներում ֆիքսվում է բեմական գործողության մեկ պահը, բայցեւ դառնում մի ամբողջ մշակութային իրադարձության պատմություն:
Շատ հաճախ արվեստագետի հետ ծանոթություն հաստատելու համար նախ ուսումնասիրում եմ աշխատանքները եւ գալիս այն համոզման, որ առաջնային պատկերացումը մշտապես համապատասխանում է հարցադրումների պատասխաններին:
Հետաքրքիր է, որ Ձեր աշխատանքները ուսումնասիրելիս երեք հիմնական թեմատիկա եմ առանձնացրել ` որպես դիտող. մարդը, թատրոնը (բալետը) եւ բնությունը: Ինչպիսի՞ն է այդ երեքի կապը:
Այս ամենից զատ` նախ պետք է քեզ գտնես...
Կադրը ֆիքսում է պահը, բայց ներկայացնում է մի ողջ պատմություն: Ինչպե՞ս պետք է այս պատասխանատու հարցին վերաբերի լուսանկարիչը:
Լուսանկարիչը դրան պետք է վերաբերի որպես ստեղծագործական հաջողություն...
Բայց իրականության մեջ գործողությունն այլեւս չի մնում, իսկ Ձեր կողմից արված լուսանկարը պահպանվում է...
Այս դեպքում պահպանվում է պատասխանատվությունը լուսանկարվող օբյեկտի հանդեպ: Լուսանկարիչը լուսանկարելու այնքան բնական պահանջ ունի, որքան յուրաքանչյուր ջրասույզ` օդի: Ամենակարեւորը, իմ կարծիքով, լուսանկարիչի համար վատ լուսանկարն է. ոչ թե չհաջողվածը, այլ հենց վատը:
Ինչու՞:
Վատի գիտակցումը տալիս է ստեղծագործական հարթակի լայնացում, տալիս ուղղություն` առաջ շարժվելու, եւ քո մղվածին է հասցնում: Եթե քեզ անընդհատ դուր է գալիս այն, ինչ անում ես, ուրեմն սողում ես առաստաղի տակ:
Ինչպիսի՞ կապ կա իրականության եւ լուսանկարչական աշխարհների միջեւ:
Ճիշտ այնպիսի կապ, ինչպիսին կա թեյնիկի եւ գոլորշու միջեւ: Առարկան, որ նման է թեյնիկի, կարող է նաեւ ծաղկամանի կամ այլ մի բանի հետ շփոթես, բայց բավական է այն գոլորշի արձակի, դու կհասկանաս, որ այն եռացող իրականություն է: Եվ դա սովորական պատկեր չէ, այլ հետք... Երբ հետքը կորչում է, նույնպես պատկերներ է ստեղծում...
Որպես լուսանկարիչ` ինչպե՞ս եք որսում պահը: Զգացակա՞ն է:
![]() |
![]() |
![]() |
Բալետում պլաստիկան ունի տրամաբանություն` երաժշտությունից ծնված, եւ դրա համար է, որ կարող եմ առանց նայելու միանգամից լուսանկարել` լսելով երաժշտությունը` հատկապես երաժշտության տրամաբանական վերջը: Բայց ընդհարապես դա ինտուիտիվ պրոցես է: Կարծում եմ` բանավոր նկարագրության կարիք չունի:
Այդ դեպքում լուսանկաչության մեջ ամբողջը իրականությա՞ն դրսեւորում չէ:
Լուսանկարում հայտնվում է այն, ինչ ներկայացնում ես. դա կարող է լինել եւ ճշմարիտ, այսինքն` իրականության ադեկվատ փոփոխումը, կամ էլ անձնական գեղարվեստական հորինվածքը. երկրորդի դեպքում օբյեկտիվ իրականությունը դառնում է միայն նյութ օգտագործելու համար:
Ամեն դեպքում, յուրաքանչյուր լուսանկար երեւույթի եւ մարդու ներսային հատկության ցուցադրումն է...
Մարդիկ այնպիսի զգայունություն ունեն... Իսկ լուսանկարներն էլ մարդկանց պես են:
Ավելի ճիշտ կլինի ասել` այն նման է երաժշտություն զգալուն. մեկը բնատուր ունի այդ շնորհքը, մյուսը` հասնում է դրան, իսկ երրորդը` առհասրաակ չունի, ինչքան էլ թափահարես... Եվ այս ամենին գումարած ներսային ցանկություն է պետք` ցույց տալու հենց Ձեր ասած ներքին աշխարհը` ունենալով մասնագիտական կարողություններ եւ գործին տիրապետելու հմտություններ, որը գալիս է փորձից:
Լուսանկարները` Ն. Կրուսսերի անձնական արխիվից
Գլխավոր լուսանկարի հեղինակ` Անատոլի Բուդնի
Մեկնաբանել