HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Սփյուռքահայ ներդրողը դատի կտա Հայաստանի Հանրապետությանը

Սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ուղղված դիմումում նշել էր, որ պատրաստվում է դատի տալ Հայաստանի Հանրապետությանը:

Էդմոնդ Խուդյանը, ով խոշոր ներդրումներ է իրականացրել Հայաստանում, նշում է, որ մեծ ցավով է դիմում այդ քայլին, բայց ստիպված է, քանի որ ՀՀ օրենքներով իր նախկին հայաստանցի «գործընկերներին» պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ. վերջիններս վայելում են հովանավորչություն Հայաստանի իշխանությունների կողմից:

Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիս-քննարկման ժամանակ նշեց, որ իրենց նախարարությունը նման դեպքերում միայն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում և լիազորություն չունի դատարաններում սփյուռքահայերի իրավունքները պաշտպանելու, քանի որ, ըստ ՀՀ սահմանադրության, դատարանները անկախ են գործադիր իշխանությունից:

Ձախից` Դավիթ Կարապետյան, Լեռնիկ Հովհաննիսյան, Նիկոլայ Բաղդասարյան

Փաստաբանների դպրոց-հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը, ով ներկայացնում է Խուդյանի շահերը,  այդ հայտարարությանը պատասխանեց հռետորական հարցով. «Պետությունը 1 մլն 336 հազար դրամ հատկացնում է ՀՀ փաստաբանների պալատին անվճար իրավաբանական խորհրդատվություն կազմակերպելու համար, և այդ թիվը կրկնապատկվել է, որպեսզի սփյուռքահայերին ևս տրամադրվի այդ ծառայությունը, այդ դեպքում ինչո՞ւ է այդ աշխատանքը կատարում Սփյուռքի նախարարությունը, երբ նույնը կատարում են պրոֆեսիանալ փաստաբանները»:

Էդմոնդ Խուդյանը, ով համացանցային վիդեոկապի միջոցով մասնակցում էր ասուլիսին, հայտարարեց, որ այս գործին կապված որևէ աջակցություն չի ստացել սփյուռքի նախարարությունից, իսկ ինչ վերաբերում է ՀՀ դատախազությանը, ապա այն կատարում է հանցագործություն` քողարկելով հանցագործությունը:

Այս գործով նախաքննությունը շարունակվում է արդեն մեկուկես տարի:

Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս գործով զբաղվող քննչական խումբն անգործության է մատնված, վերջին մեկ տարվա ընթացքում կատարված քննչական որևէ գործողության մասին ոչ մի տեղեկություն չկա. «Անձինք, որոնց պետք է մեղադրանք առաջադրել, բացահայտ են, պետք չէ նրանց փնտրել. ընկերության ղեկավար Էդուարդ Եսայանը ով Խուդյանի ստորագրությունն է կեղծել և հարկեր չի վճարել (շուրջ 139 միլիոն դրամ), շինարար Վլադ Մանգասարյանն ով տարածքների վաճառքից միլիոնավոր դոլարներ է յուրացրել, քրեական գործով հրավիրվում են «հյուրի» կարգավիճակում, նրանց դեմ մեղադրանք չի առաջադրվում, հսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանն (փաստաբանի անվանակից) առանց հիմնավորման երկու ամիսը մեկ քննիչի միջնորդությամբ հետաձգում է քննության ժամկետը»:

Փաստաբանը եկավ այն եզրահանգման, որ  ՀՀ դատախազության կողմից հրահանգ կա գործի քննությունը չիրականացնել:

Մեկնաբանություններ (8)

Arthur
I am an Armenian American. i have been somehow big investor and been involved in several business in Armenia. I have made mistakes and lost money in some cases, but i do not blame Armenia or Armenian when i have made wrong decision and lost money. You better tell your attorneys to explain what is the real problem, show that you did everything by the books and no wrong business practices. with this you will have good number of supporters.
hasmik
պարոն Խուդյան, մարդու իրանունքների եվրոպական դատարան ևս դիմեք, միևնույն է դուք հաղթելու եք, դրանով էլ ձեր լուման կունենաք պետական մաֆիայի վերացման մեջ
samvel
жаль что опять и это кокой раз АРМЕНИЮ унечтожет жадность и олочность
Նարեկ Ալեքսանյան
սա ոչ թե Հայաստանի դեմ է, այլ գլոբալ առումով Հայաստանի համար է... դիպուկ էր ասված, hasmik:
valer
Edmond jan chlres, henc lrecir kasen uremn suter ayd amenn inchqan karoxes barcradzaynir u khasnes chshmarit lucmann.
Karen Mkrtchyan
Jishtel kani. Minchev mer karavarutyun@ mard darna, spyurqnel eres kteqi mezanits yev heto el aselu kariq chka te inch klini mer vijak@ AMOT E AMOT!
VREJ
Էդմոնդ Խուդյանը, ԻՆՉ ԷՍ ԿՈՐՑՐԵԼ ԻՆՉ ԷՍ ՄԱՆ ԳԱԼԻ ?
hasmik
շնորհակալություն Ձեր համարձակության համար, սա ոչ թե Հայաստանի դեմ է, այլ գլոբալ առումով Հայաստանի համար է, Ձեձ հաջողություն եմ ցանկանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter