HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորի և կնոջ փոքր աշխատավարձերն ու մեծ դրամական միջոցները

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը մամուլի ուշադրության կենտրոնում քիչ է հայտնվել: Հավանաբար ոչ մեկի մտքով չէր կարող անցնել, որ նա եւ իր կինը բավականին շատ գումար ունեն: 

Ուսումնասիրելով դատավորի գույքի ու եկամուտների 2011թ.-ի հայտարարագիրը` պարզվեց, որ նա նույն տարում 44 մլն 832 հազար դրամով ձեռք է բերել հողակտոր եւ նույն տարում էլ 31 մլն 445 հազար դրամով վաճառել է: 

Վլադիմիր Գրիգորյանը 2011-ին ստացել է 43 մլն 329 հազար 146 դրամի եկամուտ, որից 4 մլն 592 հազար 146 դրամը աշխատավարձն է, 7 մլն 292 հազարը` թոշակը, 31 մլն 445 հազար դրամը վաճառված հողամասի գումարն է, իսկ 100 հազարը` արտարժույթով հիպոթեքային վարկ է: 

2011թ-ի սկզբին դատավոր Վլադիմիր Գրիգորյանի հաշվեհամարին եղել է 50 մլն 950 հազար դրամ, իսկ տարեվերջին` 60 մլն 500 հազար դրամ: 

Դատավորի տիկնոջ` Մարիամ Մինասյանի նույն տարվա եկամուտը կազմել է ընդամենը 1 մլն 165 հազար դրամ, որը աշխատավարձն է: Սակայն, 2011թ-ի սկզբին Մ. Մինասյանի  հաշվին եղել է 69 մլն դրամ, իսկ տարեվերջին` 63 մլն: Նա ունեցել է նաեւ 1000 դոլար, որն անփոփոխ է մնացել:

Մեկնաբանություններ (8)

Artur
Vladimir Grigoryane mi gorcov anardaraci datavjir kajacrec, hancagorcin ardaracrec ev zarmanali che, te vortexic en arajanum nra mijocnere. Mi guce Alinayi mijocnern el en nman anardar janaparhov arajanum. Menq miayn petq e urax linenq nman hodvacneri hamar, datavornere chap u sahmane vaxuc en ancel
hasmik
Ալինա, դուք լավ գիտեք արդարադատության վիճակը, Հայաստանը երկիր է առանց դատարանի, մեր պայքարը դրա դեմ է, իսկ եթե ինչ որ մեկին եք կեղծավորում, ապա ամոթ ձեձ
Ալինա
Հետքի հետապնդյալը սխալ հետք է վերցրել, այս Լյումպենական հոգեբանությամբ և մտածելակերպով հարց է տալիս, թե որտեղից դատավորին գումար և, հավատարիմ մնալով Լյումպենական մտածելակերպին, նա գտնում է՝ որ դատավորը պետք է լինի աղքատ և դատավորը չի կարող այդքան գումար ունենալ և, ըստ նրա մտածելակերպի, երևի դատավորները նաև պետք է ընգրկված լինեն սոցիալական ծրագրերում: Իմ կարծիքով, դատավորները պետք է ֆինանսկան կայուն դրամական միջոցներով ապահովված լինեն ի սկազբանե, որ լինեն անաչառ և միայն աշխատեն արդարադատությամբ և նույն իսկ ժամանակ գտնեն զբաղվեն գիտական աշխատություններով: Մեկը հարց տա այ հետապնձյալ Քեզ ինչ իրավունք է վերապահված կամ, որ օրենքով ես ձեռք բերում դատավորների անձնական կյանքի մասին տեղեղությունները և դրանք հրապարակում ես այն դեպքում, որ դրանք ենթակա չեն հրապարակման, այս ամենը միայն կասկած և մտածելու տեղիք է տալիս հետքի օրինական գործելաոճի վրա: Գոնե ՀՀ սահմաններից դուրս եկեք և հասկացեք թե դրսում լրագրողները ինչ լրագրողական էթիկայի կանոններով և սահմաններում են աշխատում, այլ ոչ թե գավառական և ԼՅՈՒՄՊԵՆԱԿԱՆ հոգեբանությամբ:
Ռուբեն
Հարգելի Ալինա, «գավառական հոգեբանությունից» խոսելուց առաջ օրենք կարդացեք, ուսումնասիրեք կառավարության որոշումները, որպեսզի հասկանաք հրապարակվածը «անձնական կյանքի մասին գաղտնի տեղեկություններ» են, թե ոչ: Հակառակ դեպքում դուք եք դառնում Ձեր բնորոշած՝ «գավառական հոգեբանության» զոհը: Ինչ վերաբերում է Ձեր մյուս դիտարկումներին, դրանց կանդրադառնամ, եթե կարդաք թեմային վերաբերող իրավակաան ակտերը:
Karen
Ռուբեն. դու անելիք չունես էլ? Խնդրում եմ զբաղվիր ճիշտ և արժանահավատ տեղեկությունների բացահայտմամբ, այլ ոչ թէ մարդկանց առք ու վաճառքի գործարքներով: Լավ է արել առել է, կարողա քեզանից թույլտվություն ստանար նոր: Ձեր նման լրագրողներին ես ինքս եմ հետապնդելու ու դատարաններ դիմեմ զրպարտելու համար: Ստեղ են ասում քո նման լրագրողին թուլտվություն տվողի .......
Ալինա
Հարգելի Ռուբեն, անձի մասին տեղեկությունները դուք վերցրել եք պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերից: Հայտարարագրերի տվյալները ենթակա են հրապարակման միայն հայտարարագիր ներկայացնող անձի համաձայնությամբ: Հետևաբար, հարց է ծագում արդյոք հայտ անձինք համաձայնություն տվել են, որ դուք հրապարակել եք: Եթե ոչ, հետևաբար, դուք իրավախախտ եք, և անշնորակալ գործ է հաշվել ուրիշի փողերը:
GEGHAM
ՀԻՄԱ ԿՈՐՈՇԵՆ ԴԱՏԱՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՏԱՍՆԱՊԱՏԻԿ ԱՎԵԼԱՑՆԵՆ ՈՐ ԿԱՇԱՌՔ ՉՎԵՐՑՆԵՆ,,,ՈՒ ԱԶԳԱԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿ ՕՐՎԱ ՄԵՋ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՈՐՈՇՈՒՄԸ ,ՈՐՈՎՀԵՏԵՎ ԲՈԼՈՐ ԴԱՏԱՈՐՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐՆ ԵՆ,ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴ ՉԿԱ
david
Ազգային նույն հեքիաթը պատմվում է տարբեր ազգանուններով ԿԱՄ վերնագրերով;Դա կոչվում է ՀՀՀ-ՀԱՅ ՀԱՆՃԱՐԵՂՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԱՇԱՐ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter