
Րաֆֆի Հովհհանիսյան. «Ես միայն մեկ անգամ եմ լինելու նախագահի թեկնածուի դերում»
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ կարճատև հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց, որ միայն մեկ անգամ է հանդես գալու նախագահի թեկնածուի դերում, այնուհետև քաղաքացիական պայքար է տանելու, պայքար, ոչ թե մինչև վերջ, քանի որ այդ «վերջը» դեռ շատ հեռու է, այլ մինչև հայ ժողովրդին վայել հաղթանակ:
Հովհաննիսյանի խոսքով՝ ժողովուրդը կցանկանար, որ երկրի նախագահը ոչ թե հարստանար, այլ աղքատանար, քանի դեռ իր երկրում գոնե մեկ աղքատ կա:
«Այս երկիրը մեկ հոգու կուսակցասեփականությունը չէ. այն ժողովրդինն է: Ակնկալում եմ, որ առաջիկա ընտրությունները լինեն ոչ թե միջաղգային, այլ հայկական չափանիշներին համապատասխան»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը և խոստացավ մոտ օրերս ավելի երկար խոսել լրագրողների հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել