
Ստորագրահավաք Մաշտոցի այգում` ընդդեմ բնապահպանության նախարարության
Այսօր բնապահպան-ակտիվիստները ստորագրահավաք էին անցնակցնում Մաշտոցի պուրակում ՀՀ բնապահպանության նախարարությանը` հանձին նախարարի և ղեկավար անձնակազմի, պատասխանատվության կանչելու նպատակով: Քաղաքացիների կողմից լրացված ստորագրաթերթիկները և իրենց կից հայտարարությունը ակտիվիստները պատրաստվում են առձեռն ներկայացնել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Բնապահպանների խոսքով՝ նմանօրինակ ակցիաներ պետք է արվեն, որպեսզի անպատժելիության համակարգը փոխվի: Նրանք գիտակցում են, որ նախարարին փոխելով բնապահպանական խնդիրները միգուցե և չլուծվեն ամբողջովին, բայց, նախարարությանը պատասխանատվության ենթարկելով իր սխալների համար, հնարավոր է գոնե պատժելիություն մտցվի և հետագայում պաշտոնյաներն ավելի զգոն լինեն:
«Ստորագրում եմ այս ակցիայի տակ, հույս ունենալով, որ բնապահպանության նախարարությունը վերջապես իր գործով կսկսի զբաղվել, այլ ոչ թե երկիրը քանդելով», - ասաց քաղաքացի Պավել Ենդիգարյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել