HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Հայրապետյանը պետք է վավերացնի իր ստորագրության իսկությունը կամ ներկայանա դատարան

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի՝ օգոստոսի 11-ին Nouvelles d՝Armenie ամսագրին տված հայտնի հարցազրույցից հետո «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» հասարակական շարժման նախաձեռնող խմբի ակտիվիստ Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամներ Հրանուշ Խառատյանը և Գարեգին Չուգասզյանը դիմել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:

Այսօրվա նիստում Հրանուշ Խառատյանի գործով վերջինիս ներկայացուցիչ Մհեր Արշակյանը դատարանին խնդրեց ստուգել պատասխանող Ռուբեն Հայրապետյանի կողմից վերջինիս ներկայացուցիչներին` Սայադ Բադալյանին, Կարեն Պետրոսյանին, Վահե Մովսիսյանին և Արշակ Կարապետյանին տրված լիազորագրերի ստորագրության իսկությունը: Հրանուշ Խառատյանը դա հիմնավորեց նրանով, որ Ռուբեն Հայրապետյանը Nouvelles d՝Armenie-ին տված իր հարցազրույցից հետո հերքել է, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որևէ բան է ասել, այդ իսկ պատճառով կասկածներ կան, որ վերջինս կարող է հետագայում ասել, որ սույն գործով իր ներկայացուցիչներին տրված լիազորագրերի տակ ինքը չի ստորագրել:

Դատարանը բավարարեց միջնորդությունը` նշելով, որ Ռուբեն Հայրապետյանը պետք է վավերացնի իր ստորագրության իսկությունը նոտարական կարգով կամ անձամբ ներկայանա դատական նիստին: Դատարանը նիստը հետաձգեց մինչև նոյեմբերի 22-ը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter