HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Մոնթեի համար «նահանջ գոյություն չուներ, նա միշտ ասում էր` առաջ»

«Իմ տպավորությունը Մոնթեից միայն դրական է: Նա ուներ գաղափար, փորձ: Նա ամեն ինչ թողել ու եկել էր Հայաստան, - ասում է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, եւ հավելում,- նրա հետ աշխատում ես, նոր ես հասկանում, թե ինքն ով էր»:

Կոմանդոսն այսօր «Արմատ» ակումբում պատմում էր, որ արցախյան ազատամարտի ժամանակ հայերին մի բան էր պետք` պաշտպանվել թշնամուց, քանի որ շրջափակման մեջ էին, և կար գոյատևման խնդիր: Այդ ժամանակ էր, որ Մոնթեն կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ հայ հրամանատարների: Չնայած նա չուներ զինվորական կրթություն, բայց միշտ շարժվում էր զինվորական օրենքներով:

«Մոնթեն իր ընկերների հետ ապացուցեց, թե ինչ են իրենց համար այդ տարածքները, ու ոչ միայն դրանք պաշտպանեց, այլև ազատագրեց: Բայց նրա համար չկար որևէ կուսակցություն, նա ամեն ինչն անում էր իր հայրենիքի համար»,- ասում է գեներալ-մայորը:

Ըստ նրա, սակայն, չի կարելի արցախյան հաղթանակները վերագրել միայն ինչ-որ մեկին. դա ոչ թե անհատների, այլ ժողովրդի հաղթանակն էր:

Մոնթեի մտերիմ ընկերներից մեկի` Վահե Շահմուրադյան խոսքերով, Մոնթեն ուսումնասիրում էր Հայաստանի ռազմավարությունը, քանի որ գիտեր, որ կա ժողովրդական բանակի ստեղծման խնդիր: «Որտեղ կար հայկական հարց, ռազմավարության խնդիր, Մոնթեն այնտեղ էր: Նա հեղափոխական, հայրենասեր ու մաքառող մարդ էր», - ասում է Շահմուրադյանը:

Ըստ Կոմանդոսի`Մոնթեն պարզապես հրամանատար չէր. իր մարտական պլանը նա ոչ միայն կատարեց, այլ գերակատարեց: Շատերին օգնեց, բայց Ղարաբաղից ոչինչ չվերցրեց:

«Կան մարդիկ, ովքեր այնտեղ զոհվեցին ու կան մարդիկ, ովքեր հիմա Հայաստանում բիզնեսով են զբաղվում», - ասում է Կոմանդոսը:

Շահմուրադյանի կարծիքով՝ Մոնթեի հաջողության գրավականը կրթությունից, հմտություններից առաջ նրա անկեղծությունն էր: Իսկ սուտ, խաբեություն ասվածը նա ոչ ընդունում էր, ոչ հասկանում. «Նրա համար նահանջ գոյություն չուներ, նա միշտ ասում էր` առաջ»:

Վերջում Շահմուրադյանը ներկայացրեց 15 ազգային և 20 արցախյան հերոսներին նվիրված նոր գրքի հայերեն և պարսկերեն տարբերակները, ինչպես նաև ազգային-ազատագրական երգերի նոր սկավառակ:

Մեկնաբանություններ (1)

Varaz Syuni in Amsterdam
Հայաստանի biznesayin 3 ISHXANUTIUNNERY ete hargein Մոնթեի yev myusneri hishataky apa VAXUTS arden chanachats klinein Artsaxi ANKAXUTIUNY...............Kam GONE kliner azatagrvats taratsknery VERA-BNAKETSNELU PETAKAN tsragir/strategia............................Ayl voch te 200 HamshenaHay yntanik DER CHEKATS voxch ashxarhin SHXUR ARETSIN. Mtam te....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter