HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանացի ներդրողը պատրաստ է տասնամյակներ շարունակ պայքարել Գագիկ Ծառուկյանի դեմ

Գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեփան Լաքսհուբերն ասում է, որ պատրաստ է երկարամյա, նույնիսկ տասնամյակներ տևող պայքար մղել ընդդեմ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի և  «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի, որպեսզի վերականգնվի իրենց սեփականության խախտված իրավունքը: «Մենք համարում ենք, որ այս գործը առանցքային է այն հարցում, թե ինչպես է պաշտոնական Հայաստանը վերաբերվում օտարերկրյա ներդրողներին,-«Հետքի» հետ զրույցում ասում է Ստեֆան Լաքսհուբերը,- մինչև չուղղվի և արդարացի չգնահատվի ու փոխհատուցվի մեր բաժնետոմսերի իրական արժեքը «Մուլտիգրուպի» կողմից, մենք շարունակելու ենք առաջ գնալ դատական բոլոր ատյաններով»: 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց գերմանացի ներդրող Ստեֆան Լաքսհուբերի ներկայացրած «Իստինվեստոր» ընկերության հայցն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի:

Հիշեցնենք, որ բաժնետերերի 2008թ. հոկտեմբերի 12-ի ընդհանուր արտահերթ ժողովը որոշել էր համախմբել (կոնսոլիդացնել) Երևանի «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի բաժնետոմսերը' դրանցից ամեն 2363.5 հատը փոխարինելով մեկ նոր բաժնետոմսով, որի անվանական արժեքը 18 908 000 ՀՀ դրամ է: Իսկ ընկերության մեկ ամբողջական բաժնետոմսի շուկայական արժեքը, որով հետ էր գնվել բաժնետերերից, սահմանվել էր 28 000 դրամ: Մինչդեռ «ԻնտԻնվեստորը» մեկ բաժնետոմսը ձեռք էր բերել 105 հազար ՀՀ դրամով: 

Կոմբինատի շահերը ներկայացնող Դավիթ Մանթաշյանը այսօր միջնորդեց դատարան հրավիրել կոմբինատում ավելի վաղ փորձաքննություն իրականացրած ընկերության մասնագետներին, որոնց ինքն ուզում է հարցեր ուղղել: Սակայն «ԻստԻնվեստորի» փաստաբան Արա Զոհրաբյանը առարկեց: Փաստաբանը հիմնավորեց, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում «մասնագետ» հասկացությամբ դատավարության մասնակից գոյություն չունի (ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն է դա նախատեսում), և տվյալ պայմաններում քաղաքացիական դատավարությանը մասնակցելու որևէ կարգավիճակ չունեցող անձի ներգրավումը այս գործում չի բխում Քաղ.դատ. օր.-ի նորմերից, առավել ևս` միջնորդությունը ներկայացնելիս Դավիթ Մանթաշյանը որևէ նորմով չհիմնավորեց մասնագետի ներգրավումը: Դատավոր Արայիկ Մելքոնյանը մերժեց Դավիթ Մանթաշյանի միջնորդությունը` նշելով, որ դատարանը հանձնարարություն էր տվել «Անիկոմ» ՍՊԸ-ին, սակայն ոչ այն ընկերությանը, որի փորձագետներին պատասխանող կողմը ցանկանում է ներգրավել:   

Նախորդ դատական նիստին կոմբինատի շահերի ներկայացուցիչը գրավոր միջնորդություն էր ներկայացրել` դատարան հրավիրել «Անիկոմ» ընկերության փորձագետներին: Դատարանը բավարարել էր միջնոդրությունը: Սակայն այսօրվա նիստին նրանք չէին ներկայացել: Դատարանը որոշեց ևս մեկ անգամ ծանուցել փորձագետներին և հետաձգել գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 23-ին: 

Ստեփան Լաքսհուբերը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ իրենք այնքան էլ «երջանիկ»  չեն փորձաքննության արդյունքներից, քանզի փորձաքննողները բաց են թողել բազմաթիվ կետեր և կողմեր, որը զգալիորեն կավելացներ գործարանի արժեքը, այդպիսով նաև իրենց բաժնետոմսերի արժեքը կոնյակի գործարանում: 

«Շատ տխուր ճշմարտություն է, որ մենք նույնիսկ որևէ արձագանք չստացանք Հայաստանում (չեմ խոսում աջակցության մասին), մեր ապարդյուն կանչերին որևէ տեղական կառույց չարձագանքեց, օրինակ` նույնիսկ Զարգացման հայաստանյան գործակալությունը, ամենասկզբում, երբ նույնիսկ փաստաբանները չէին ուզում ստանձնել հսկա գործարարի դեմ այս դատական գործը: Բայց ես ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ իսկապես սիրում եմ Հայաստանը. հիանալի երկիր է, մարդասեր և աշխատասեր մարդկանցով, կրթական լավ համակարգով: Հայաստանը շատ բան ունի առաջարկելու, և սովորական հայ մարդկանց հետ աշխատելը միշտ էլ հաճելի է,- ասում է օտարերկրյա ներդրողը: 

Ս. Լաքսհուբերը նշում է, որ ինքը ներդրումներ չէր անի և չէր շարունակի ներդրումներ անել մինչ օրս, եթե չտեսներ Հայաստանի մեծ պոտենցիալը` իր օժտված, բարձր կրթություն ունեցող երիտասարդ սերնդով. «Հայաստանը իսկապես հսկայական պոտենցիալ ունի, և դա կարող է բարձրացվել: Սակայն որպեսզի դա արվի, Հայաստանը պետք է հարգի և երաշխավորի օտարերկրացիների նվազագույն իրավունքների պաշտպանությունը, այլապես Հայաստանը չի կարող դիտարկվել  որպես գրավիչ երկիր»: 

Մեկնաբանություններ (14)

Yougibear
http://youtu.be/zF2BQ7aFX-Y .....
Steve
Great that this German stands up and does not give up. Samvel: You are 100% right in my opinion. Iwan: If we give up the hope that Armenians would change their passive behaviour, then such websites like this one would be useless and obsolte. The fact that we can read some of the true stories here still leaves some hope.
Harutkyan
I totally agree with Iwan. Nothing will change. All Armenian that would be willing to stand up and fight are in diaspora and have left the coutnry. Those that have remained are cowards. Sorry for being so direct - but that is the truth.
Budapest
Found out about this story from Twitter and got curious. What would you expect if you go in bed with Gagik alikes? He is a criminal, everyone knows. And everyone knows that he is protected from top level. So its quite amazing that this case was even allowed to enter an Armenian court. I am sure it was only for PR - Sad to say but that German will never really win, the judge will never do ANYTHING Gagik would not agree to. Cool story but this is Armenia: Dont put your money in if you cannot stand to get ripped off.
karine
Ս. Լաքսհուբերը նշում է, որ ինքը ներդրումներ չէր անի և չէր շարունակի ներդրումներ անել մինչ օրս, եթե չտեսներ Հայաստանի մեծ պոտենցիալը` իր օժտված, բարձր կրթություն ունեցող երիտասարդ սերնդով. «Հայաստանը իսկապես հսկայական պոտենցիալ ունի, և դա կարող է բարձրացվել: Սակայն որպեսզի դա արվի, Հայաստանը պետք է հարգի և երաշխավորի օտարերկրացիների նվազագույն իրավունքների պաշտպանությունը, այլապես Հայաստանը չի կարող դիտարկվել որպես գրավիչ երկիր»: Սա հասկանալու համար պետք է խելք ունենալ......ինչ ասես.ամեն մեկին տրված չէ
Վանիկ Ալեքսանյան
Մոռացե՞լ եք Պեպոյի մենախոսությունը. էս ոսկի պատերը որ սարքել ես, ո՞ւմ փուղերով ես սարքել. հազար ինձպեսներուն թալնիլ ես... Ս. Լաքմհուբերը թալանվածներից ընդամենը մեկն է։ Ծառուկյանը նույն հաջողությամբ քցել է ամերիկաբնակ գործարար Գեւորգ Նարինյանին, ով կնոջս հորեղբայրն է։ Վերջինս 8 հազար դոլարի բաժնետոմս էր գնել Կոտայք գարեջրի գործարանից։ Երբ եկել էր շահաբաժին ստանալու ժամանակը, Ծառուկյանը պատասխանել է, թե գարեջրի գործարանը եկամուտ չու նի, որ քեզ շահաբաժին տամ։
Iwan
@hetq: Спасибо!
H.
I'm glad that a German is standing up to Tsarukyan, but it is the Armenian people who need to do something about Tsarukyan's criminal behavior. Change won't come from the top, however (the courts, politicians, etc. are mostly as corrupt as he is), it has to come from the bottom. When will it? The Armenian people can only take so much.
Hye Delight
Nothing will happen in the way of legal battles, unless Armenia develops a legal system similar to that of the USA and implements it at the government level, free of any outside influences. Armenia does not have a checks and balances system, that's why it is hard to enforce the punishment of wrong doers with money. So many diaspora Armenians went to buy property and got ripped off without and legal recourse. When someone is wronged and has no legal recourse, this is equal to a failed system.
Sako
Armenia does not need to develop a legal system like that of the EVEN BIGGER Corrupt USA. It's funny how everyone says there is corruption in armenia you can understand why there would be big corruption in armenia because ''most'' people have not seen good things in there lives, so they are willing to do things for that EXTRA money. What is your answer to big corruptions happening in the so called ''developed'' democracy countries like the u.s.a, britain, germany etc etc? they have seen everything and still are corrupted, but the only difference is the media is controlled BY them so you hear next to little about what is happening. Keep dreaming that you live in a corrupt-less country, keep putting down your nation, keep making turks happy, all the people that put down armenia are the enemies of the nation.
Nozir
It is time, it is really time that Armenian people stand up and show the world: We are friendly, honest and hard-working people. Gagik Tsarukyan and all his fellows need to be punished, they are ruining our nation!!! What a shame that nobody really stands up and takes notice of that
Xunsap'ha
Let's call the spade a spade for a change. Armenia is a little country, governed (better still - robbed) by a bunch of corrupt, deceitful, self-caring oligarchs (a nice-sounding word for thieves and gangsters) , who make their millions on the backs of the poor, hard-working citizens and foreign investors. Its whole legal system is rubbery, designed to serve the politicians (another misnomer for criminals-in-charge). So, by definition Armenia is a failed state (meaning - a country of no future and no real hope). Visitor and/or investors in Armenia certainly do so at their own risk. See how easy it is to tell the truth!!
Samvel
H writes: „but it is the Armenian people who need to do something about Tsarukyan's criminal behavior. Change won't come from the top“ How right you are!! Only if we Armenians get our ass up and stand up to stop these oligarchs, we will be able to achieve good recognition and reputation from outside! I had been reading the first part of this story on another Blog. A few years ago along with this Laxhube there had been a brig group of 30 European investors travelling to Armenia, seeking and looking around what type of business to do in Armenia. Foreigners opening a business in Armenia means Jobs & wealth for the common people. But what happened?? Read yourselves – its increadible all these people had been expelled because they noticed what happened and happens with that German investor. Have you read the Armenian version of this article?? I tells more. Why do we have such an agency like this “Armenian Development Agency” http://www.ada.am/ when they do nothing else but supporting Tsarukyan in expelling foreigners. Sako, how can one expect that the world is seeing Armenia in a different and better way if we all show the world such a picture? I feel so sad reading all this. And I am an Armenian living in Turkey…..
ominac
Պէտք է ընդունիք որ, այս տեսակ գողերը պետական պաշտօններու վրայ են որովհետեւ ոչ մէկուն հոգն է հայաստանի վիճակը, երբ տարբերութիւն ընելու ատենը գայ, այսինքն աւելորդ կեդրոնանալու, աշխատանք դափելու որ գործերը մեր ուզած գիծով զարգանայ, տունը մարդ չիկայ, աւելի կը նախընտրենք ուրիշ երկիր երթալ կամ թէկուզ հայաստանի մէջ բայց այս ձեւով բաց նամակներ գրել կայքէջերու վրայ քան թէ կազմակերպուելով այս գողերը դուրս քշենք պետական համակարգեն։ Շատ աւելի դիւրիւն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter