HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Էլիտար շենքը դարձել է կռվախնձոր. բաժնետերերը զենքով փորձել են հարցեր լուծել

Ոստիկանությունն այսօր տարածել է մի հաղորդագրություն, որն ուղղակի կապ ունի սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հետ: Հիշեցնենք, որ Էդմոնդ Խուդյանը մեկ տարուց ավելի է՝ ահազանգում է, ներկայացնում փաստեր, թե ինչպես են թալանել իրեն եւ խուսափել պետության հարկերը վճարելուց: Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած և մինչ օրս տուժող չճանաչված սփյուռքահայ գործարարը մեկուկես տարի դատական ատյաններում որեւէ արդյունքի չի հասել: Նա դիմել է ԱԺ բոլոր պատգամավորներին, վերջերս՝ նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանին: Դեսպանին ուղղված նամակում նա նշել է, որ պատրաստվում է դատի տալ Հայաստանի Հանրապետությանը: 

Մի շարք մարդկանց թվում Խուդյանը նշել է Վլադիսլավ Մանգասարյանի անունը:  Ո՞վ է Վլադիսլավ Մանգասարյանը: Նախ մեջբերենք ոստիկանության այսօր տարածած հաղորդագրությունը.

«Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 13-ին` ժամը 19.20-ին, 1955 թ. ծնված Վլադիսլավ Մ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում  հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 13.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, 1959 թ. ծնված Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ ևս մի անձ Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում գտնվող իր աշխատասենյակում վիճաբանության մեջ են մտել իր և որդու` 1984 թ. ծնված Էդուարդ Մ.-ի հետ, որի ընթացքում Աշխարբեկ Ք.-ն իր «Բրաունինգ» տիպի ատրճանակից փորձել է կրակել Էդուարդ Մ.-ի ուղղությամբ, սակայն ատրճանակը չի կրակել, և այդ ժամանակ Վլադիսլավ Մ.-ին հաջողվել է Աշխարբեկ Ք.-ի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո Աշխարբեկ Ք.-ն և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի: Նույն քննիչի մոտ է գտնվում է Վլադ Մանգասարյանի եղբոր դեմ հարուցված քրեական գործը, որը նույնպես կապված է վերոհիշյալ  շենքի բնակարաններից մեկի հետ: Վլադիսլավ Մ.-ն ատրճանակը` 9 փամփուշտով և փամփշտակալով, ներկայացրել է բաժին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աշխարբեկ Ք.-ի հետ եղած անհայտ անձը 1977 թ. ծնված Արտաշես Խ.-ն է: Նույն օրը` ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել Արտաշես Խ.-ն և Աշխարբեկ Ք.-ն՝ հայտարարելով, որ իրենց նույն օրը Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 4/Ա հասցեում ծեծի են ենթարկել Վլադիսլավ Մ.-ն և նրա որդի Էդուարդ Մ.-ն: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն»:

Հաղորդագրության մեջ նշված Վլադիսլավ Մ.-ն Վլադիսլավ Մանգասարյանն է: Միջադեպին մասնակցել է նրա որդին: Իսկ մյուս գործող անձանցից մեկը նրա գործընկերն է` Աշխարաբեկ Քալանթարը: Վերջինս «Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ի 40 տոկոսի բաժնետերն է: Հենց այս ընկերությունն է «տարել» սփյուռքահայ գործարար էդմոն Խուդյանին պատկանող տարածքները: « Վ.Մ.Գ. գրուպ» ՓԲԸ-ի 30 տոկոսի բաժնետերը «Կամար» ՍՊԸ-ն է, մյուս 30-ինը «ՎԷՌՄ» ՍՊԸ-ն է: Այս երկուսի հիմնադիրը եւ սեփականատերը Վլադիմիր Մանգասարյանն է:  Ինչը կարող էր լինել երկու բաժնետերերի վեճի առարկան: Ամենայն հավանականությամբ, Մաշտոցի 33/1 շենքը: Այդ շենքի 4-րդ հարկի 8-րդ բնակարանը (114 քմ) 70 հազար դոլարով ձեռք է բերել Աշխարաբեկ Քալանթարը (նա առավել հայտնի է «Գաջի գործարանի ապեր» մականվամբ): Շենքի բնակիչներից մեկի վկայությամբ՝ Աշխարաբեկ Քալանթարը պարզել է, որ իր բնակարանը Վ. Մանգասարյանը վաճառել է մեկ ուրիշ քաղաքացու: Բնակիչը նաեւ հայտնեց, որ Վլադիսլավ Մանգասարյանը գտնվում է հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ վերջերս շենքի բնակիչները նամակ են գրել նաեւ նախագահին: Նրանք ապրում են շենքում, սակայն այնտեղ վերելակ չկա, եւ շենքի շինարարական աշխատանքներն ավարտված չեն: Ավելացնենք նաեւ, որ գործը գտնվում է այն քննիչի մոտ, ով զբաղվում է այդ շենքի հետ կապված մեկ այլ բնակչի` Լուսինե Գյուլխասյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործով: Այս դեպքում գործ է հարուցվել Վլադիսլավ Մանգասարյանի եղբոր` Ռուբենի դեմ: Սակայն, կարծես թե այս գործը Մանգասարյանները կարողացել են «փակել»:

Վլադիսլավ Մանգասարյանն անընդհատ զանազան պատմությունների մեջ է հայտնվում: Սա ընդամենը հերթականներից մեկն է: Մաշտոցի 33/1 շենքում բնակարաններ ունեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, եւ պարբերաբար ականատես ենք լինելու նոր արկածների:

Լուսանկարում Վ. Մանգասարյանն է (hraparak.am)

 

Մեկնաբանություններ (6)

Վ. Առաքելյան
Ոստիկանական պետություն է: Ոստիկանները խրախուսում են թալանչիների և ի վերջո թալանված գումարները հայտնվում են ոստիկանների և այդ ոստիկաններին հովանավորող պաշտոնյաների գրպանում:
Լեռնիկ Հովհաննիսյան
Հրաշալի հոդված է: Լավն այն է, որ Վլադիսլավի հետ կապված հերթական միջադեպը ողբերգական ավարտ չի ունեցել: Բայց այդ մարդու անցած ճանապարհը լի է նման միջադեպերով, պետք է, որ իրավապահները հետևություններ անեն, քանի որ հովանավորչությունն ու անպատժելիությունն է, որ մարդկանց մղում է ինքնադատաստանի: Կարծում եմ, որ դեպքը կապված է Աշխարաբեկ Քալանթարի հանդեպ Վլադիսլավի ունեցած պարտքի` շուրջ 1մլն. դոլար կամ ավելի մեծ գումարի հետ: Վլադիսլավն անձամբ և «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի միջոցով «Արին կապիտալ» ՍՊԸ-ից թալանած ավարից հետո պարտքը պետք է փակեր, բայց չի ցանկացել վճարել, հետո որ մեկի պարտքը տա: Վլադիսլավը հերթական բեմականացումը լավ է կազմակերպել, բայց կարծում եմ, որ կպարզվի ու կհրապարակվի նաև այդ «ռազբորկին» ներկա այլ անձանց անուններն ու մասնակցության նպատակը: Ստացվում է, որ դեպքից 5 ժամ անց Վլադիսլավի մոտ միտք է ծագել, որ ոստիկանություն դիմելով կարող է իր պարտքը «ջրել» և այդ նպատակով է «օրինապահ քաղաքացի» Մանգասարյանը անուն ազգանունով, ծննդյան թվով հայտարարություն տվել: Այս պարտքից էլ «պրծավ», բա մնացածը:
HAY MARD
Vladik@ jorovrdi lezvov asac haytni mutilovchik e, enqan mardu e xapel, verevnerum mard uni dra hamar mnum e anpatij.
HARUT
ՍԱ ԱՐԱՋԻՆ ԴԵՊՔԸ ՉԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ....ԵՐԲ ՕՐԵՆՔԸ ՉԻ ԳՈՐԾՈՒՄ ՏՈՒԺՎԱԾՆԵՐԸ ԻՐԵՆՔ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԱՅՆ ԼՈՒԾԵԼ,,,ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ))))
Armen
Sranz nmaner@ hasarak mardkanz mardatex chen dnum. Tox irar uten u veranan. Es zoxovurd@ mexk e.
nene
մինչև երբ.սրանց ամոթը որտեղից է մտել,որ ամաչում է դուրս գալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter