HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրվում է դիտավորյալ սպանություն կատարելու մեջ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Գագիկ Կլինկարովի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչներ Գ. Կիլինկարովի եւ Աշոտ Շաքարյանի միջեւ դեռեւս 2000 թվականից ձեւավորվել են թշնամական հարաբերություններ, որի պատճառը եղել է Աշոտ Շաքարյանի կողմից Գ. Կիլինկարովի վրա կրակելը եւ Գ. Կիլինկարովի եղբոր` Ա. Կիլինկարովի կողմից Աշոտ Շաքարյանի եղբորը` Արսեն Շաքարյանին սպանելը:  

Արդյունքում` Գ. Կիլինկարովը, իմանալով, որ Վ. Շահվերդյանը Ա. Շաքարյանի սանիկն է, տարբեր ժամանակահատվածներում սպառնացել է վերջինիս, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի Վ. Շահվերդյանը վրեժխնդիր լինի Գ.Կիլինկարովից:

Այդ նպատակով Վ. Շահվերդյանը դեռեւս 2011թ. ապրիլին ապօրինի կերպով ձեռք է բերել ինքնաշեն եղանակով ակոսավոր փող տեղադրելու միջոցով մարտականի վերափոխված, ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի «ԻԺ-79-8» մոդելի գազային ատրճանակ եւ 2012թ. հունվարի 12-ին` ժամը 13:40-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի կենտրոնական հատվածում հիշյալ ատրճանակից 7 անգամ կրակել է Գ. Կիլինկարովի վրա: 

Գ. Կիլինկարովը ստացած 6 հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Իսկ վերջինիս հետ գտնվող Ա. Կոստանդյանն ստացել է միջին ծանրության հրազենային վնասվածք:

Այնուհետեւ Վ. Շահվերդյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին, հայտնել կատարվածի մասին եւ ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Վ. Շահվերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 121-րդ հոդվածի 1-ին մասով: «Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (2)

armen
lav el dzum -pcum eq .de maladec zaz ,uraki zarmanum em zer ckun mtqi tricqic, ete et depqi het sert kap unecor@ aysor marzpet e uremn vasikon kara 1 tari hetoazatvi u marzpet darna
Mane
Aj edqan ed Vasikon himar e, ev himar en ajn mardiq, voronc ogtagorcum e Ashot kochecjal@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter