HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ կունենա Բաքվի կոնկլավում

«Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ ՀՀ նախագահի հայտարարված թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը այսօր մեկնում է Բաքու` մասնակցելու եւ ելույթով հանդես գալու նոյեմբերի 22-23-ին գումարվող «Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» (ICAPP) Գլխավոր ասամբլեայում:

Ի տես Պնոմպենում (Կամբոջա) գումարված ICAPP-ի նախորդ համաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության, ինչպես նաեւ իբրեւ բողոք հյուրընկալող կառավարության կողմից երիտասարդ հայ գործընկորջը կացնով սպանած ադրբեջանցի դատապարտյալի ազատ արձակման եւ փառաբանության՝ Բաքվի համաժողովի հրավերի նրա նախնական մերժման, ICAPP-ի ղեկավարությունը համաձայնել է պրն Հովհաննիսյանին տրամադրել ելույթի հավասար հնարավորություն համաժողովում, որն այս տարի գումարվում է «Անվտանգությունը, խաղաղությունը եւ հաշտեցումը Ասիայում» խորագրի ներքո:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter