
Այսօր Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 70 տարեկան
Այսօր «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական կառույցների հրամանատար, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանը կդառնար 70 տարեկան:
Լեոնիդ Ազգալդյանը փայլուն ֆիզիկոս էր, բայց իր կյանքը կապեց Արցախի ազատագրման հետ:
Ղարաբաղյան շարժման առաջին օրից Լեոնիդը մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, խոչտընդոտել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցմանը։
Ազատագրական պատերազմի տարիներին Լեոնիդ Ազգալդյանը սկզբում գործել է Գետաշենի և Շահումյանի, այնուհետև Մարտակերտի շրջաններում։ 1991 թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին նա ստեղծել է «Ազատագրական բանակը»։
Հրամանատարը զոհվել է 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ դավադիր կրակոցներից։
Ազգալդյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել