HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանա լիճ է բաց թողնվել 366 հազար մանրաձուկ

Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը նախօրեին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրել է Սևանա լճում ձկնորսության արգելանքի ռեժիմի սահմանման վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզային ոստիկանության, լճին հարակից համայնքների ղեկավարները:

Քննարկվել են Սևանա լիճը գոտևորող անտառային բոլոր ճանապարհների փակման և հսկիչ կետերի տեղեկայման, լճից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրսբերման, շուրջօրյա հերթապահության սահմանման մասին հարցեր:

«Այսօր նախատեսել ենք մանրաձկան բացթողում Սևանա լիճ: Հարակից համայնքներում, ինչպես նաև ողջ ազգաբնակչության շրջանում պետք է իրականացնել բացատրական աշխատանքներ: Ձվադրման շրջանում արհեստական միջամտություն ենք անում՝ նպատակ ունենալով աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի հետագայում  հաջողությամբ կարողանանք արձանագրել բնական վերարտադրությանը: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր մուտքերն ու ելքերը դեպի լիճ: Բնապահպանության նախարարության, Ոստիկանության և Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ արդեն ունենք միջոցառումների ծրագիր և աշխատելու ենք այդ ծրագրով»,- նշել է նախարարը:

Արամ Հարությունյանը ընդգծել է, որ Գեղարքունիքի մարզում ձկնագողության դեպքերի նվազեցման ուղղությամբ կազմակերպվելու են խիստ միջոցառումներ:

Բնապահպանության նախարարի հանձնարարականով, մոտակա երեք օրերի ընթացքում պետք է սահմանել շուրջօրյա հսկողություն, քանի որ մանրաձկան բացթողումից, հետո այն մնում է նույն տեղում՝ մինչև ադապտացիոն շրջանի ավարտը:

Խորհրդակցությանը հաջոդել է 2012 պետական բյուջեով նախատեսված ձկան պաշարների համալրում ծրագրի շրջանակներում գեղարքունի և ամառային իշխանի մանրաձների բացթողումը Սևանա լիճ:

Այս տարի Սևանա լիճ է բաց թողնվել 3 գրամ և ավելի կշռով 200 հազար հատ ամառային իշխան և 166 հազար հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել «Արևաձուկ» կազմակերպությունից և Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59.5 մլն դրամ:

ԲՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter