Բնապահպանության նախարարությունն արձագանքել է
Էլեկտրոնային լրատվամիջոցներում Վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանի և Կովկասի Բնության Ֆոնդի ներկայացուցիչներ և Արման Վերմիշյանի կողմից տարածվել է հաղորդագրություն Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության արդյունքների վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ասվում է, թե հիմնադրամները բավարարված չեն մրցույթի արդյունքով և դադարեցնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար նախատեսված ֆինանսավորումները: Նրանք միաժամանակ դիմում կամ պահանջում են նախարարից չեղյալ հայտարարել կայացած մրցույթի արդյունքը և հայտարարել նոր մրցույթ:
Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:
Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ:
ՀՀ բնապահպանության նախարարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել