HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Մադրիդյան սկզբունքների և Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերում համընկնում է միայն «փախստական» բառը

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը Բաքվում Մադրիդյան սկզբունքներին կողմ ոչ մի խոսք չի ասել: «Մադրիդյան սկզբունքերին ես միշտ դեմ եմ եղել և հերքել եմ դրանք, իսկ մամուլում տեղ գտած թյուր մեկնաբանություններին կպատասխանեմ, որ իմ ելույթի բովանդակության և Մադրիդյան սկզբունքերի հետ կապող միակ բանը «փախստական» բառն է. ես բազմիցս հայտարարել եմ, որ երբ ճանաչվի Արցախի տարածքային ամբողջականության հարցը, հայերը հնարավորություն ստանան վերադառնալ իրենց պատմական հայրենիքը, այդ ժամանակ ադրբեջանցիները նույնպես, եթե ցանկանան, կարող են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը:

Խոսելով Բաքվի հռչակագրի մասին՝ «Ժառանգության» առաջնորդը նշեց, որ կոնսենսուս չի եղել, այն քվեարկության չի դրվել և չի հաստատվել, այլ միայն ընթերցվել է: Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ ադրբեջանական քարոզչական մեքենայի դեմ կարելի է պայքարել միայն միջազգային հարթակներում հայկական  ներկայացուցչությամբ, քանի որ երբ խոսում է 1000 ադրբեջանցի և ընդհանուր առմամբ նույն բանն է ասում, հակադարձողը գրեթե չի լինում, իսկ երբ խոսում է մեկ հայ, անմիջապես բոլոր կողմերից նրան վրա են հարձակվում հարյուրավորները: Րաֆֆի Հովհհանիսյանը նշեց նաև, որ շատերն այս կոնֆերանսի ժամանակ առաջին անգամ լսեցին հայկական կողմի տեսակետը ղարաբաղյան հարցի շուրջ և իրենց զորակցությունը հայտնեցին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter