HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանցկացվի բողոքի ակցիա` հարսին խոշտանգած սկեսուրի մեղմ դատավճռի դեմ

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն, կարևորելով կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարը Հայաստանում, «Գենդերային հիմքով բռնության դեմ ակտիվության 16-օրյակ»-ի շրջանակներում իրականացնում է խոշոր հանրային միջոցառում «Ընտանեկան բռնությունը՝ որպես ամուր ընտանիքի հիմք» խորագրով:

Ակցիան նպատակ ունի հասարակության լայն շերտերին իրազեկել կանանց նկատմամբ բռնության տարածվածության և ընտանեկան բռնության 4 դեպքերի մասին և բարձրացնել այն հարցը, թե արդյոք ընտանեկան բռնությունը ազգային ավանդույթ է և մի երևույթ, որը պետք է մնա տան 4 պատերի ներսում:

Հաշվի առնելով նաև այն փաստը, որ նոյեմբերի 30-ին Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է դատավճիռ ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գևորգյանի գործով և որոշել Մարիամին դաժան խոշտանգումների և ծեծի ենթարկած սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի հանդեպ բավականին մեղմ պատիժ սահմանել՝ ակցիան անդրադառնալու է նաև Մարիամ Գևորգյանի գործով վճռին՝ բարձրացնելով այն մտահոգությունը, որ ընտանեկան բռնության օրենքի բացակայությունը հանգեցնում է դժգոհության մեծ ալիք բարձրացնող նմանօրինակ դատավճիռների կայացմանը:

Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին` ժամը 15:30-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter