
ՀԱԿ-ը հավաքել է անհրաժեշտ ստորագրությունները՝ ՍԴ դիմելու համար
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը հավաքել է Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ ստորագրությունները: Հավաքվել է 34 պատգամավորի ստորագրություն, մինչդեռ բավարար էր 27-ը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին քաղաքական մեծամասնության տապալած ԱԺ արտահերթ նիստի վերաբերյալ է ՀԱԿ-ը դիմում ՍԴ-ին: ՍԴ-ին դիմելու նախաձեռնությանը չի միացել ընդդիմությունից միայն ՀՅԴ խմբակցությունը՝ պատճառաբանությամբ, որ իրենց խմբակցությունը խնդրի վերաբերյալ դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին:
Այս առիթով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես այստեղ որևէ ողբերգություն չեմ տեսնում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել