HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցմահ բանտարկության անտրամաբանականությունը

Վահան Բուռնազյան

Անցյալ շաբաթ Երևանում գումարված միջազգային համաժողովի ընթացքում և Խորհրդարանում քննարկվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցը: Հիմնական հարցը, որ պետք է մեզ տանք, այն է, թե հավատում ենք արդյոք մենք անհատների արժեքին և վերադաստիարակման պոտենցիալի՞ն, թե՞ պարզապես պատժամիջոցին: Եթե մենք, այնուհանդերձ, հավատում ենք վերադաստիարակման գաղափարին, ապա ցմահ բանտարկությունը՝ որպես պատիժ, անտրամաբանական է, քանի որ այն անիմաստ է դարձնում վերադաստիարակումը:

Քրեական դատավճռի նպատակը կամ պատժելն է, կամ վերադաստիարակելը, կամ էլ երկուսը միասին: Ոչ ցմահ ազատազրկումը, ոչ էլ որևէ այլ պատիժ չեն վերացնում հանցանքի հետևանքները կամ վերականգնում զոհի կյանքը կամ առողջությունը: Մինչդեռ հանցագործության կանխումը և պոտենցիալ զոհերի պաշտպանությունը կարևոր նպատակ է պետության և դատաիրավական համակարգի համար, և դա այն նպատակը չէ, որին կարելի է հասնել պատիժների միջոցով:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անհատները չեն մտածում, իսկ երբեմն նաև չեն իմանում պատասխանատվության չափի մասին հանցագործու­թյունը կատարելուց առաջ: Այսինքն՝ մի անձին պատժելով՝ մենք մյուսին ոչինչ չենք սովորեցնում, ինչի ապացույցն է այն հանգամանքը, որ մահապատիժը երբեք չի կանխել մարդասպանությունը: Նմանապես, ցմահ բանտարկությունը որևէ շարժառիթ չի ստեղծում բանտարկյալի համար ուղղվելու կամ փոխվելու դեպի լավը, քանի որ նա միևնույն է՝ մնալու է բանտում մինչև իր կյանքի վերջը:

Այս առումով հասարակության համար ավելի ձեռնտու և տրամաբանական լուծում է ուղղիչ միջոցառումների կիրառումը: Հայաստանն իրեն համարում է քրիստոնյա ժողովուրդ (տես ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածը), իսկ Հիսուս Քրիստոսը սովորեցրել է գնահատել յուրաքանչյուր անհատին՝ իրեն նույնականացնելով այլ բանտարկյալների հետ (Մաթևոս 25):

Բացի դրանից՝ Հայաստանը փոքր բնակչությամբ և սակավ ռեսուրսներով փոքրիկ երկիր է, որի համար ամենամեծ հարստությունը մարդիկ են: Այս պայմաններում մենք չենք կարող մեզ թույլ տալ որևէ ռեսուրս, այդ թվում՝ մարդկային ռեսուրս վատնելու ճոխությունը: Մենք այդքան հարուստ չենք, որ «ստեղծենք» նոր, ավելի լավ մարդկային ռեսուրսներ երկրի և հասարակության զարգացումն ապահովելու համար: «Զարգացած հասարակությունը կարող է սահմանվել որպես զարգացած անհատներից կազմված հասարակություն»[1]:

Այն մոտեցումը, ըստ որի` անհատը կամ լավն է, կամ վատը, սխալ է: Լավն ու վատը, օրինականն ու անօրինականը որոշվում են մեր վարքագծից ու մեր արարքներից: Բոլորս էլ ճանաչել ենք լավ մարդկանց, ովքեր իրենց կյանքում վատ արարքներ են գործել: Մենք ինքներս սխալվում ենք ու մեղքեր գործում: Եվ քանի որ բոլորս էլ այս կամ այն չափով մեղսագործ ենք, մենք գնահատում ենք ներողամտությունը:

Ցմահ բանտարկությունը չի կանխում հանցագործությունը, բացառում է անձի ուղղումը, մերժում է ներողամտությունը և նսեմացնում անհատի արժեքը: Չնայած անհատի վերադաստիարակության և ուղղման գաղափարի վրա կառուցված այլընտրանքային համակարգի ներդրումը կպահանջի որոշակի ջանքեր, այլ երկրներում կան գործող մոդելներ, որոնք կարող են հարմարեցվել հայաստանյան իրականությանը, և անտրամաբանական ու բարոյապես սխալ կլիներ չաշխատել այս բարեփոխումների իրականացման ուղղությամբ:


[1] Ամարթիա Սեն, նոբելյան մրցանակակիր տնտեսագիտության ոլորտում. «Զարգացումը որպես ազատություն», 1999թ.

Մեկնաբանություններ (3)

Armen
"I thought imprisonment was basically for isolating the dangerous individuals from society, and thats all." Yes, that is correct, and I believe that is exactly what the author is addressing. Because when imprisonment is ONLY for isolation from society, it guarantees a continuation of the cycle of crime leading to imprisonment, because nothing changes in that cycle. If that's the society that you as an individual want to live in, that will be your choice. But, at least know what you are choosing for and choosing against. To imprison for life costs the society an enormous amount of money and potentially wastes the "resource" of the individual imprisoned. Take Portugal for example. That country was the most drug infested country in Europe. They made a daring decision to decriminalize all drugs and mandate rehabilitation instead of imprisonment. Everyone else screamed that it would destroy the country. But, something surprising happened instead. Crime rates dropped by 50% as did addiction rates. Today, Portugal is the third most peaceful country in the world. That is not by coincidence. That is cause and effect! And, please do not confuse drug rehab with other kinds of rehabilitation. There are various kinds of rehabilitation. Someone can be rehabilitating from a stoke, from drug addiction, or from criminal behavior. They are all different forms of rehab with differing time-lines depending upon the need and reason for rehabilitation. Criminal rehabilitation corresponding to a life sentence would never be "a few months and then you're free". It would be several years, at least; but, what society gets for its "investment" is far more beneficial to all.
Raffi
did someone tell this person that this logic advertise the increase of crime and indirectly say to the criminal to go ahead do your thing and we will put you in a rehab for few months and then you're free. I suppose when something really bad happen to some member of his family, we'll see what will e his opinion on this topic.
Vahag
I thought imprisonment was basically for isolating the dangerous individuals from society, and thats all.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter