
Արյան քաղցկեղով հիվանդ Նարեկը հավատում է, որ ինքը կբուժվի
6-ամյա Նարեկի մոտ դեռևս 3 տարի առաջ հայտանաբերվել է արյան քաղցկեղ: Նա անցել է բուժման կուսրը` 3 փուլերով, եղել է բժիշկների հսկողության տակ, սակայն հիվանդությունը կրկնվել է: Նարեկի մայրը` Նաիրիա Մարտիրոսյանը պատմում է, որ երեխայի մոտ սկսվել են սուր գլխացավեր: Ավելի ուշ պարզվել է, որ նրա մոտ կա թաքնված վարակ, որը անալիզը նախկինում ցույց չէր տվել:
Վերջերս Նարեկը Մոսկվայում ախտորոշում է անցել, որից հետո պարզվել է, որ Նարեկին շտապ անհրաժեշտ է ոսկրածուծի փոխպատվաստում: Իսկ այն սովորաբար կատարվում է հիվանդության շատ սրված դեպքում:
Այժմ երեխայի ընտնիքը սպասողական վիճակում է. պետք է անհրաժեշտ գումարը հավաքվի, որպեսզի կարողանան փոխպատվաստում անել, ինչը Հայաստանում հնարավոր չէ: Վիրահատությունը պետք է կատարվի արտասահմանում, որի համար անհրաժեշտ է առնվազն 120 հազար եվրո: Ն. Մարտիրոսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ Նարեկի քույրիկները կարող են լինել նրա դոնորը. այդ հարցը լուծված է:
«Դու մենակ չես, տես, կան կողքիդ մարդիկ օգնող քեզ»
Դեռևս ամռանը ստեղծվել է «Դու հաստատ կապրես» նախձեռնությունը, որտեղ մի խումբ անհատներ միավորվել են պայքարելու Նարեկի փրկության համար: Նախաձեռնությունը տարբեր ակցիաների միջոցով փորձել է գումար հավաքել Նարեկի բուժման համար, հավքաված գումարի մեծ մասը ծախսվել է Մոսկվա գնալու և այնտեղ ախտորոշվելու համար:
Նախաձեռնության անդամները գրել են երգ և նկարահանել տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է դեկտեմբերի 5-ին: Երգը կատարում է Էլիզաբեթ Ադիկյանը, իսկ գործիքավորումը կատարել է ԴերՀովան: Նախաձեռնության անդամները համոզված են, որ Նարեկը հաստատ ապրելու է, և նրա կյանքը կարող է փոխվել մի ակնթարթում:
«Նա հաստատ ապրելու ու պայքարելու մեծ ձգտում ունի իր մեջ անգամ այս տարիքում», - ասում է նախաձեռնության անդամ, լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանը:
Հ. Հովհաննիսյանը նշում է, որ տեսահոլովակը ավելի շուտ էր պատրաստ, սակայն նրանք հույս ունեին, որ այս ընթացքում Նարեկի վիճակը կբարելավվի և սպասում էին Մոսկվայի ախտորշման արդյունքներին: Այժմ, երբ Նարեկին անհրաժեշտ է փոխպատվաստում, նախաձեռնության մասնակիցները փորձելու են շրջանառել տեսահոլավակը, դիմել տարբեր մարդկանց, որպեսզի անհրաժեշտ գումարը հավաքվի:
«Բաց աչքերը քո, դու մոտիկ ես երազանքիդ»
Այժմ Նարեկը շարունակում է բուժում ընդունել. ամեն օր գնում է հիվանդանոց ստուգման, դեղեր ընդունում, անցնում է քիմիաթերապիայի կուրս: Նրա մոր խոսքերով` պատրաստվում է փոխապատվաստմանը:
Միաժամանակ, երեխայի մոտ հաճախ են լինում սթրեսային վիճակներ. նյարդայանանում է պարբերաբար կրկնվող հիվանդանոցային այցելություններից, բուժումներից, հիվանդանոցի սպիտակ պատերից: Նաիրայի խոսքերով` Նարեկն արդեն հոգնել է. «Նրանց թվաց, թե արդեն վերջացնում ենք, բայց նորից սկսվում է»: Նարեկը գնում է նաև հոգեբանի մոտ, սակայն երեխան դրանից նույնպես նեղվում է:
Այնուամենայնիվ, թե ծնողները, թե նրա երկու ավագ քույրերը փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Նարեկի առօրյան հետաքրքիր անցնի: Տանը նրանք նկարում են, տարբեր խաղեր են խաղում, գրքեր կարդում, մուլտֆիլմեր դիտում, որը Նարեկը շատ-շատ է սիրում: Այդ կերպ նա կարողանում է որոշ ժամանակով մոռանալ հիվանդության մասին:
Սակայն Նարեկի մորն անհանգստացնում է այն հանգամանքը, որ երեխան չի կարողանում շփվել իր հասակակիցների հետ: Առաջ նա դպրոց էր գնում, որտեղ երեխաների միջավայրում իրեն լավ էր զգում, ուրախանում ու ոգևորովում էր, որ ինքն էլ է կարողանում մյուսներին հավասար ինչ-որ բան անել:
Նաիրան խոստովանում է, որ Նարեկը աշխույժ երեխա է, արագ յուրացնում է այն ամենը, ինչ իրեն բացատրում են: Իրենք էլ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի նա չնյարդայնա և հանգիստ լինի:
«Տա Աստված գումարը ստացվի: Երևի կգտնվեն բարեսիրտ մարդիկ, որ բուժումը լինի: Այստեղ բժշկի հետ խոսացի, ասաց, որ շանսեր կան իր մոտ, հույսեր կան, որ լավ է լինելու: Շատ եմ հավատում, որ լավ կլինի: Ինքն էլ այնքան հավատքով է, որ մտնում ենք եկեղեցի, հավատով աղոթում է, որ բժշկվի», - ասում է Նարեկի մայրը:
Հաշվեհամար
ՎՏԲ Հայաստան Բանկ
16 07 60 08 83 79 04 / ARM
16 07 60 08 83 79 05 / USD
16 07 60 08 83 79 06 / EUR
16 07 60 08 83 79 07 / RUS
Հաշվեհամարի պատասխանատու Նաիրա Մարտիրոսյան` Նարեկի մայրը, հեռ. 093-67-47-78
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել