HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Հերքելիս

(Այսօր Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է)

Առավոտյան, երբ բացեցի դուռը, շեմի տակից սպիտակ նապաստակներ թռան ու ցրվեցին խնձորի այգում: Իսկ մեկը` կախականջը, թռիչքի պահին կպավ արևածաղկի ցողունին (ասում են, թե նապաստակը, երբ սարից ներքև է վազում, գլուխկոնծի է տալիս ընկնում, որս է դառնում, բայց դեռ ոչ մի նապաստակ սարից ներքև չի վազել, ո՞վ է հնարել այդ պատմությունը):

Նա դիպավ արևածաղկի ցողունին, ցնցումից մեղուն դեռ ոչինչ չքաղած` թռավ:

Այդ տան ծակ գուլպաներով աղջիկը դեղին-դեղին թելեր էր հանում դարակից, մի կարևոր բան ուներ ձեռագործելու:

Քաթանի վրա կապույտ ծաղիկներ ասեղնագործող աղջիկը իմ կարկամելն ու աչքերիս մեջ պեծկլտացող մորմոքը չէր նկատում:

Մի հաջողակ երիտասարդի հետ գնացել էր` դիտելու այն բարձր ու ձյունոտ լեռը:

Եթե քաթանի վրա ծաղիկներ հյուսելիս մի քիչ խորը մտցներ ասեղը, ապա ծնկների վրա կծակեր ինձ, չէի կարողանում` նրա հետ ամեն տեղ չլինել:

Հաջողակ երիտասարդը նրան մանյակ նվիրեց և վրիպեց: Ճաճանչ մանյակի մեջ սառած կարմրավուն գիծ կար:

Կարմիր ծանրություն էր` օրեցօր կձգի մանյակի շղթան և, տեսնես խեղդվող աղջիկն այդ պահին ինչ կմտածի:

Աղջկանից դժգոհ էր տղան, քանի որ նրա գուլպաները ծակ լինելուց բացի, չկար և կրծկալի ամրակը, չկար և բլուզի կոճակներից մեկը, աղջիկը փնթի էր ու մշուշոտ հայացքով:

Նա դեղին թելերը հանել էր դարակից ու արևածաղիկ էր ձեռագործում: Իսկ նապաստակը, որ թռիչքի պահին կպել էր արևածաղկի ցողունին, չէր կարողանում շտկել կախ ականջը, քամին շոյում էր նրան:

Մեկնաբանություններ (2)

Անահիտ
|Շնորհավորում եմ Լևոն Խեչոյանին: Իր ստեղծագործությունների նման թող զուլալ ու գեղեցիկ լինի նրա ապրած յուրաքանչյուր օր:
Meri
Շնորհավոր....հաճույքով եմ կարդում Ձեր գրածները:Շնորհակալություն սրտով գրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter