(22.06.2000թ.) Գերմանական ժամանակով հինգն է, մոտենում ենք Մալբորկին, անցնում` կանաչ, անմշակ Լեհաստանով: Հորդ անձրև է գալիս, գնացքի երկու կողմերի պատուհաններից լցվում է ներս:
Աստված իմ: Լեզուներ չիմանալու պատճառով պապանձվել եմ, կրկին լռելու հնարավորություն տվեցիր: Դարձյալ պարսատիկից արձակված քար եմ, թռչում եմ ամբողջ Եվրոպայի տարածքով, ինչպես տարիներ առաջ` լալկված թռչում էի պատերազմի միջով` չգիտենալով այդ լեզուն:
Բաց պատուհանից երևաց ճաղատ կապիտանը: – Ծերուկ, ոնց պայմանավորվել ենք: Անձամբ կհանձնես մեր Ինգային: Իմացա՞ր: – Ճիշտ այդպես:
Երբ Բենոն պատերազմից հինգ օրով արձակուրդ եկավ ու գնում էր Գառնիկենց տուն, մենք էլ նրա ետևից էինք գնում և ամբողջ թաղով մտածում, որ նրա հաջորդ գործը լինելու է Վալերի Բաղդասարովին սպանելը:
Ձմեռային արձակուրդների հետ սկսվեց շաբաթներով չդադարող բուքը, ու մայրաքաղաքից Ախալքալաք եկած ուսանողներս տրակտորով հասանք գյուղ:
Գործակալը զանգահարեց նրանց տուն ու հայտնեց, որ խաղարկության ժամանակ նրանց խնայդրամարկղի գրքույկը շահել է: Ամուսնության երրորդ ամսին բաժանվել էին ծնողներից ու Ախալքալաքից եկել մայրաքաղաք:
Օդը, միջանցքի ալիքված լինոլեումի տակ գլորվում, ներբաններիս տակ փափուկ` տեղից տեղ էր փախչում: Կանաչ ներկված երկար տարածք է: Պատին` ցցի վրա, մի տեղ վառվում է մերկ լամպը:
Հայրս հաճախ էր խմած տուն գալիս, և նրա վրա շատ էին խոսում: Անտարբեր նրանց` իր շուրջը բարձրացրած աղմուկ-աղաղակին, պառկում էր թախտին ու ամբողջ ցերեկը քնում էր: Նա գյուղի գյուղատնտեսն էր:
Քամին... պաղ քամին, մորուքիս կոշտ մազերի մեջ ամեն անգամ նույն երգն է երգում, որ ինքն ու ճայերը միայնակ են ծովի վրա...
Ուսանողը սովորություն ուներ ամեն օր դասերից հետո մի ժամ քնելու: Ժամը երեքին արթնանում էր, լվացվում, սանրվում, որովհետև երեքն անց կեսին նրանց ճաշի ժամն էր: Ճաշում էին: Այնուհետև ուսանողը դասերն էր պատրաստում, իսկ տարեց կինը նստում էր բազմոցին ու...
Ժողովուրդը վազում էր: Ջհուդ Մուկուչի Մորիկին տարել էին գոմերը խեղդելու: Գետի վրա արդեն սառույց էր կապել: Մեծահասակներն ու երեխաներս, սայթաքուն սառույցի վրա ընկնելով, սահելով ու սառցի կտորներ գցելով բերան-ներս, վազում էինք:
Այսօր Լևոն Խեչոյանի ծննդյան օրն է
Արձակուրդների օրերին քիչ ժամանակ է մնացել: Ուսուցիչների տունը լուռ է: Բոլոր տուն գնացածները դեռ չեն վերադարձել: Մեր մուտքում ես եմ մնացել ու վերևի հարկում` Աստղիկը:
Բարև, սիրելիս: Պատասխանե՞լ, թե` չէ, տատանումներիս պատճառով լռությունս շատ երկարեց: Չնայած ահագին ժամանակ անցնելուն, գրում ես, թե տասնհինգ տարուց ավելի է, որ բոլոր գյուղերում, քաղաքներում որոնում, դարձյալ հիշում ես ինձ:
Ամբողջ գիշերը չէինք քնել: Այդ գյուղի երկու հյուսնն ու երեք օգնականները մինչև լույսը բացվելը, երկու դագաղ էին պատրաստել:
Դատավորի մեռնելու երրորդ օրվա լիալուսին գիշերը թաղի թափառական ամենախոշոր Ստեփան անունով կատուն պատուհանից ներս մտավ ու բոլորի աչքի առաջ խփեց մեռելին:
Երբ փոստատարը եկավ մեր տուն և ասաց. «Աբլականտերը կանչում են», Աղաբեկ տացուս դեռ ձուն էր կլպում ու չէր վերջացրել նախաճաշը: Նրանք փոստատարի հետ տանու ցորենի օղիով «բարի լույս» արին, ու մենք դուրս եկանք:
Վարորդն էլ մեզ հետ` մեքենայի մեջ վեց հոգի էինք: Մուկուչ հորեղբորս էինք բերում բանտից: Դեռ գյուղ չհասած` հորեղբայր Մուկուչս մեքենան կանգնեցրեց: Ասաց. «Մենք ոտքով կգանք»: Մյուսները գնացին, մինչև մեր գյուղ հասնելը, գառը մորթելու:
Հարութը գիտեր` այլմոլորակայինը ինչի է եկել, ուզում էր, որ խոսակցությունը նրա հետ կայանար, երբ երկուսով միայնակ կմնային:
Փողոց: Մեկական պայուսակ ձեռներին` այդքան ճանապարհը ոտքով են վերադարձել, երկուսն էլ հոգնած են: Երկար, անընդհատ օրվա արևը մայր մտնելուց հետոյի ժամանակն է` ոչ լույս, ոչ մութ: Միատարր, միապաղաղ երանգով, լուսնային կապտաճերմակ գույնով: Պաղ կապույտ:
Երեկոյան ժամերին Ախալքալաքից եկող ավտոբուսը ժամանեց: Վերադարձողները ցրվեցին տները: Մենք, աչքներս դպրոցի պատի տակ կանգնած մուշտակավոր կնոջը, սահում էինք դիքից ու սահում:
Տաք, հորդառատ անձրև էր գալիս: Մեր գյուղում նման անձրև երբեք դեռ չէր եկել: Սարերում ձյունը միանգամից հալվեց, ու գյուղի միջով անցնող գետը ակնթարթորեն լցվեց գյուղի փողոցները:
Ելենն աշխատելու ժամանակ ցանկապատի տակ թումբ նկատեց: Երկաթե ատամներով փոցխը դրեց, գնաց կողքին կանգնեց` թմբի բարձրությունը փորին հասավ:
Երկու հարյուր կիլոմետր եկել էինք բեռնատարով, էլի չորս հարյուր կիլոմետր պիտի անցնեինք:
Աշունը հանկարծակի սկսվեց, մենք բացօթյա սրճարանի հավաքարարների փնթփնթալը, ոչ էլ տիրոջ մեզանից ձանձրանալը հաշվի առնելու, այդպես նստած, դեռ տաք արևը մեջքներիս` ծխում էինք ու միմյանց հետ էլ չէինք խոսում:
Ասում են, թե երբ շիրիմների վրա խոտը և ծաղիկը կանաչ են ու խիտ, դա արցունքներից է: Հայրիկի գերեզմանաթմբի վրա և կանաչն էր առատ, և փուշը: Թիթեղյա ծաղկեպսակը, որ միակն է նրա գլխավերևում, անընդհատ ժնգժնգում է քամուց, համենայնդեպս, ինձ այդպես է թվում:...
Մանուկը միայն հեղեղատի եզրին, կանգառի ժամանակ, գլխի ընկավ, որ հինգ օր անընդհատ գիշեր է և չի լուսանում:
Շաբաթ օրը լրացավ մեկ տարին, երբ Սարգիսը կերավ Աստվածաշունչը:
Հորեղբայր Գուրգենիս Աննան այնքան գեղեցիկ էր` թաղի տղաները գիշերուզօր նրանց պատերի տակից չէին հեռանում: Սպառնում էին իրար: Արտասահմանյան մեքենաներով էլ ուրիշ պատանիներ, ավելի մեծահասակներ էին գալիս, տան դիմաց փողոցում կանգնած` մնում էին գիշերվա...
Նրանց ականանետները լեռներում մեզ կոտրում էին: Շտաբից, ռադիոկապով տարաբնույթ եւ հակասական գեներալական կտրուկ հրահանգներ էին մեզ հասնում, մենք վաղուց նրանց հայհոյել էինք:
Արգելեցին զենքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, եւ մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք: Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը: Մենք քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ:
Անձրեւը երկու oր առաջ էր եկել, առավոտյան արեւը կուրացնող բռնկումներով դուրս եկավ, անտանելի լույսի հոսքը միանգամից վերցրեց հողի խոնավությունը:
Գյուղի ամենագեղեցիկ աղջիկն ամուսնացավ: Հորեղբորս տղան մեր գյուղի անտառում գառ մորթեց, Ախալքալաքի զինկոմիսարիատից ու կայազորից պաշտոնավոր մարդկանց հրավիրեց, կերան, խմեցին:
Երբ ավագ հորեղբայր Սարգիսը երրորդ անգամ մեր ծերացած շանը դրեց ապրանքատար գնացքի վագոնը եւ ուղարկեց պատահական հեռուները, հայրս, այդ օրը գյուղից հեռացող դռնփակ վագոնից լսվող շան ոռնոցն ականջների մեջ, առավոտից մինչեւ ուշ գիշեր սարսափելի խմեց գյուղի...
Այս գիրքը (Անդրեյ Նույկին. «Ղարաբաղն իմ ցավն է», Երեւան, «Ամարաս», 2009թ.) դեռեւս մեզանից մեկի համար դյութական «ղողանջող զանգերի» մասին է, որ գալիք սերունդների համար որպես նախազգուշացում է հնչելու, տարածվելու է երկրագնդի երեսին:
Հարավային Կովկասի լրագրողների համաժողովն էր , նոր էի վերադարձել գործուղումից: Խմբագիրը չթողեց էլ` տուն գնամ: Պատմածներս այնքան անսպասելի թվացին` խնդրեց թերթի առավոտյան թողարկման համար անմիջապես ճանապարհորդական նոթեր գրեմ: