«Ցավոք, ունենք քաղաքական բանտարկյալներ»․ Հասմիկ Հարությունյան
2026թ․ մայիսի 18-ից անազատության մեջ գտնվող արցախցի Արթուր Օսիպյանը 17 օր է՝ հացադուլի մեջ է։ Նա ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակադրվելու և սուր հարցադրումներ անելու համար։
Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով հակադարձել էր Օսիպյանին․ «... Ռադդ քաշի՛, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատի՛ն ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի՛ անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»,- ասել է վարչապետ Փաշինյանը:
Ա․ Օսիպյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հրապարակային վիրավորել է՝ անվանելով փախած, և ասում է, որ հացադուլը կդադարեցնի, եթե վարչապետը հրապարակային ներողություն խնդրի։ Փաշինյանի եւ Օսիպյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը ու վերջինի հացադուլը հանրային քննարկումների առիթ են դարձել՝ վեր հանելով Հայաստանում խոսքի ազատության իրավունքի և արդարադատության խնդիրները։
Այս, ինչպես և դատական և իրավապահ մարմինների անկախության, ընտրովի արդարադատության հարցերի շուրջ զրուցել ենք «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել