HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Խեչոյան

Քամին ու ճայերը

Քամին... պաղ քամին, մորուքիս կոշտ մազերի մեջ ամեն անգամ նույն երգն է երգում, որ ինքն ու ճայերը միայնակ են ծովի վրա...

Սմքեցրել ես ինձ, քամի, նույն երգը լսեցնելով: Դա քո երգը չէ, այն խարտյաշ մազերով, կապուտաչյա աղջկանն է, որն ինչ-որ մի հեռու տեղ հեկեկում է, դու գողացել ես նրա երգը: Եղել ես նրա մոտ` Արևածաղկի դաշտերում, քանի որ այնտեղ էր նա ինձ սպասելու, երբ ես վերադառնայի իմ թռիչքներից: Այնտեղ` արևածաղկի դաշտերում, հերարձակ նա պարելու էր իմ վերադարձի երգը: Դու թող միալարությունդ, քամի, և լսիր, թե ինչ կպատմեմ. ճայերը կորցրել են ծովի անսահմանության կանչող կապույտը և ցնորամիտ խաբկանքով թռչում են գետերի վրայով: Ես այլևս ծովի թռչուն չեմ, դու նրան ասա, որ բավ է ինձ սպասի: Արևածաղիկները մի օր կհնձեն, և ինքն անտուն կմնա այրող արևի տակ, դու նրան ասա, թող կինը դառնա պահապան անցորդի, ես էլ դարձել եմ նրանցից մեկը: Մի ճայ է թռչում գետերի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր