
Վլադիմիր Մանգասարյանը պատասխանում է սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանին
Օրերս սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանը պատասխանել էր Վլադիմիր Մանգասարյանի հրապարակմանը և եռօրյա ժամկետ տրամադրել նրան` լրատվամիջոցներին փաստեր ներկայացնելու համար: Այսօր Վլադիմիր Մանգասարյանը պատասխանել է Է. Խուդյանին.
«Ես հո իզուր չէի անհանգստանում, երբ լրատվամիջոցներին հղած նամակում ենթադրում էի, որ ինձ շուտով կհայտարարեն ազգի թշնամի: Անվանեց: «Հայաստանը կեղեքող, թալանող և հուսահատության հասցնող»: Դե դա ոչինչ է այն ամենի համեմատությամբ, ինչի մասին նա զառանցում է. «Լ. Սարգսյանը, դատախազությունը, ՊԵԿ-ն ու դատավորները անհանգստացած են իրենց հովանավորչությամբ»:
Հանդես գալով լրատվամիջոցներով ես նպատակ չեմ ունեցել լրատվամիջոցները վերածելու կրկեսի արենայի, այլ բարձրաձայնելու իրականությունը, թույլ չտալու անլիարժեքության բարդույթով տառապող մարդուն շարունակելու խաբել գնորդներին:
Բայց երևում է նա նույնիսկ չի հասկացել նյութը և նրանում շարադրված մեղադրանքները:
Համոզված եմ, որ Խուդյանի մոտ առկա են անազնիվ խաղացողի բոլոր նախանշանները, և դատելով նրա ներկայացրած վերջնագրի խղճուկ շարադրանքից և աբսուրդի աստիճանի հասցված մտաեզրահանգումներից, ենթադրում եմ, որ տուզիկի հետ չի համաձայնեցրել:
Եթե լուրջ, ապա ինձ ավելի է անհանգստացնում, որ Խուդյանը չի հասկացել նաև իմ կոչը. «Եթե տղամարդ ես» թեմայով, պարզվում է` նա պատրաստ է գալ, բայց չի ցանկանում հանդիպել «իմ տեսակի հետ», և քանի որ, ըստ Խուդյանի, ՊԵԿ-ը, դատախազները և դատավորները փիս վախեցած են, ուրեմն մնաց որ Խուդյանը հանդիպի տուզիկի հետ:
Բա դրա համար արժե գալ:
Հա, մոռացա ասեմ, որ գաս, բոբիկ կգաս, թե չէ մեկ էլ տեսար դատախազությունը իսկապես կոշիկներդ…, մնացածը ինչպես քո շարադրած տեքստում:
Եվ, ինչպես խոստացել էի, ներկայացնում եմ փաստերը:
Վստահ եմ, որ Խուդյանը ջանք չի խնայի անմիջապես հայտարարելու, որ ամեն ինչ սուտ է, հնարած, բայց այս դեպքում, կարծում եմ, վերջապես կըմբոստանան բոլոր այն գնորդները, որ նաև իմ շնորհիվ չեն կորցրել իրենց ունեցվածքը, իսկ նրանք 90-ից 76-ն են:
Հարգանքներով` Վլադիսլավ Մանգասարյան 7.12.2012թ. ք. Երևան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՍՏՈՐԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԵՐԸ ՈՒՆԵՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ, ԽՈՒԴՅԱՆԻ ԵՎ ԵՍԱՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿՆԻՔՈՎ, ԲԱՆԿԱՅԻՆ, ՆՈՏԱՐԱԿԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ:
Տեղեկանք
Է.Խուդյանի կողմից իրականացրած գործարքների մասին 2005-20072թթ.
Տարածք թ.4 Մակերեսը 227.7 քմ:
2010թ. փետրվարի 2-ին «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն առք ու վաճառքի նախնական պայմանագիր է կնքել քաղաքացի Գեղամ Խաչատրյանի հետ, որը բնակվում է ԱՄՆ-ում և հանդիսանում է Է. Խուդյանի ընկերը /Սիգարետ Գեղամ/, 284.625 ԱՄՆ դոլար արժեքով, որի համար ամերիկյան “Arin Kapital corp.” ձեռնարկությունից Գ. Խաչատրյանի անունով ստացվել է 121.980 ԱՄՆ դոլար /Է. Եսայան/, 162.645 ԱՄՆ դոլարը ստացել է Է.Խուդյանը: Գեղամ Խաչատրյանը ստացել է վկայական:
Տարածք թ.14 Մակերեսը 101.2 քմ:
«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 02.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Կիրակոս Վահանյանի հետ 98.670 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան “Arin Kapital corp.” ձեռնարկությունից ստացվել է 53.980 ԱՄՆ դոլար, իսկ 44.690 ԱՄՆ դոլարը ստացել է Է. Խուդյանը: Կ.Վահանյանը ստացել է վկայական:
Տարածք թ.15 Մակերեսը 79.7 քմ:
“Արին Կապիտալ” ՍՊԸ-ն 10.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Կարեն Խաչատրյան հետ 77.309 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան “Arin Kapital corp.” ձեռնարկությունից Կ. Խաչատրյանի անունով ստացվել է 42.980 ԱՄՆ դոլար, իսկ 34.329 ԱՄՆ դոլարը ստացել է Է.Խուդյանը: Կ. Խաչատրյանը ստացել է վկայական:
Բնակարան թ.13 Մակերեսը 167.9 քմ:
«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 10.03.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Համլետ Պետրոսյանի հետ 163.703 ԱՄՆ դոլար արժեքով: Գումարն ամբողջությամբ ստացել է Է. Խուդյանը: Հ. Պետրոսյանը հանդիսանում է Է. Խուդյանի ազգականը: «Արին Կապիտալ» գումարը չի մուտքագրվել: Հ. Պետրոսյանը ստացել է սեփականության վկայական:
Բնակարան թ.19 Մակերեսը 151.9 քմ:
«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 10.03.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Արամ Սարգսյանի հետ 147.340 ԱՄՆ դոլար արժեքով: Գումարն ամբողջությամբ ստացել է Է. Խուդյանը: Ա. Սարգսյանը հանդիսանում է Է. Խուդյանի ազգականը: «Արին Կապիտալ» գումարը չի մուտքագրվել: Ա. Սարգսյանը ստացել է սեփականության վկայական:
Բնակարան թ.42 Մակերեսը 167.5 քմ:
«Արին Կապիտալ» ՍՊԸ-ն 02.02.2010թ.-ին նախնական առուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Խաչիկ Ղուկասյանի հետ 162.475 ԱՄՆ դոլարով, որի համար ամերիկյան “Arin Kapital corp.” ձեռնարկությունից ստացվել է 89.380 ԱՄՆ դոլար, իսկ 73.095 ԱՄՆ դոլարը ստացել է Է. Խուդյանը: Խ. Ղուկասյանը ստացել է վկայական:
Կատարենք հաշվարկ
Վերը նշված 6 (վեց) տարածքների
1. գինը է` 284.625 + 98.670 + 77.309 + 163.703 + 147.340 + 162.475 = 934.122
2. վճարված գումարն է`121.980 + 53.980 + 42.980 + 0 + 0 + 89.380 = 308.320
3. Գնի եւ վճարված գումարների տարբերությունն է` 934.122-308.320 = 625.802
Հարց Է. Խուդյանին
Նշված փաստերը համապատասխանո՞ւմ են իրականությա±նը, թե՞ ոչ: Նշված գործարքների արդյունքում Դուք յուրացրե՞լ եք 625.802 ԱՄՆ դոլար, թե՞ ոչ»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել