HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նորաշենը վրացական եկեղեցի է, բայց գնել են հայերը»,- ասում է վրացի հոգևորականը

Թբիլիսիի վրաց ուղղափառ Սուրբ Երրորդություն եկեղեցու սարկավագ Էլիզբար Դիոկոնիձեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն և նրա թիմակիցներին քննդատող վրացի հոգևորականներից է: Նա հանդես է եկել ընդդիմության շարքերում և ձայն տվել Բիձինա Իվանիշվիլու ալյանսի օգտին: Էլիզբար Դիոկոնիձեն ասում է, որ իրեն որոշ հայեր հակահայ են համարում: Սակայն ինքը վստահեցնում է, որ հայ-վրացական բարեկամության ջատագովն է: 

Հայ-վրացական հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք: 

Թբիլիսիում հայերի և վրացիների հարաբերությունները միշտ կանգ են առնում անեկդոտների վրա: Մենք հայերի մասին ենք անեկդոտներ պատմում, հայերը` մեր, և դրանից այն կողմ (նկատի ունեմ` դեպի վատը) մեր հարաբերությունները չեն գնում: Օրինակ` հային հարցնում են` ո՞ր ազգության մեջ ավելի շատ վատ մարդիկ կան: Ասում է` իհարկե, վրացիների մեջ: Ինչո՞ւ` հարցնում է վրացին: Ասում է` բոլոր վատ հայերը փոխել են իրենց ազգանունները և դարձել վրացի: Եվ վատ վրացիները շատացել են: Ոչ մի ազգություն չի սիրում, երբ ազգանուններն են փոխում: Թումանյանը դարձել է Թումանիշվիլի: 

Դա ձեր իշխանությունների վարած քաղաքականության հետևանք է: 

Մեր նախորդ իշխանությունների վարած քաղաքականությանը ես դեմ եմ եղել: Ներկայիս իշխանությունը նոր է սկսել, և, կարծում եմ, երբ երեխան ծնվում է, հարցնել, թե ինչպիսին նա կդառնա հետագայում, շատ վաղ է: Ով իմանա` ինչպիսին կդառնա: Ես լավի հույս ունեմ: Ես հարել եմ Ն. Բուրջանաձեի և Կ.Կուկավայի բլոկին: Նրանք ձայն տվին Իվանիշվիլիին: Մարդը (Իվանիշվիլին) շատ հարստություն ունի, միլիարդատեր է, նա չի մտնի Վրաստանի պետական բյուջեի գրպանը, ինչպես նախրոդ իշխանությունները` Սահակաշվիլին և Շևարդնաձեն, նա շատ ավելի փող ունի, քան Վրաստանի բյուջեն է: Իվանիշվիլին ասում է, որ ուզում է օգնել իր պետությանը, եկեք հնարավորություն տանք: Ես 100 օր եմ տվել: Երեք ամիս հետո կնստենք ու կզրուցենք: Եթե դուր եկավ նրա գործողությունները, լավ, եթե չէ` սուր կքննադատեմ: Յուրաքանչյուր մարդուց կարելի է Սահակաշվիլի ստանալ: 

Հայկական եկեղեցին երկար ժամանակ կարգավիճակ չուներ Վրաստանում, դեռևս կան «վիճելի» համարվող եկեղեցիներ, որոնց հարցը այդպես էլ չի լուծվում: Ըստ Ձեզ` ինչպե՞ս լուծել այս հարցերը: 

Հայկական եկեղեցին պետք է կարգավիճակ ունենա Հայաստանում: Վրացական եկեղեցիներ արտասահմանում էլ կան, օրինակ` Ավստրիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, որոնք վրաց կաթողիկոսությանն են պատկանում, հիմա գնանք Ֆրանսիայի նախագահից գումա՞ր պահանջենք: 

Խնդիրը մեր կառավարությունում էր: Վրաստանում, ըստ Սահմանադրության, եթե 3 հոգի հավաքվի և մի անվանում տա իրենց հավատքին, կարող է կարգավիճակ ունենալ և գումար պահանջել պետբյուջեից: Հայկական եկեղեցին արդեն պետությունից պահանջում է ֆինանսավորում: Առնոլդ Ստեփանյանը, և ոչ միայն նա, ասում է` եթե դուք հատկացնում եք 25 մլն լարի ձեր բյուջեից վրաց եկեղեցուն, հայկական եկեղեցուն էլ հատկացրեք 5 մլն: Դա սխալ է: Մենք հիմա Ֆրանսիայում կամ Իսպանայում ունենք ուղղափառ վրաց եկեղեցի, գնանք Իսպանիայի թագավորից փող ուզե՞նք: Ինչո՞ւ պիտի Իսպանիան հոգա վրաց եկեղեցու ծախսերը: Կասեն` դուք ուզում եք աղոթել, խնդրեմ, մենք ձեզ չենք խանգարի, բայց ձեր աղոթելու համար նաև փո՞ղ տանք: Դա ընդունելի չէ: Ուրեմն եկեք հայկական եկեղեցին կոչենք վրացական, որովհետև վրացական կառավարությունը պետք է ֆինանսավորի: 

Եթե նույն տրամաբանությամբ առաջնորդվենք, Վրաստանի կառավարությունը ֆինանսավորում է Վրաստանում գործող հայկական դպրոցները: Ուրեմն պետք է դրանք կոչել վրացական դպրոցներ, կամ չպետք է այլևս ֆինանսավորել: 

Իմ եկեղեցին պետք է ես ֆինանսավորեմ, դպրոցը դա պետական հաստատություն է, իսկ եկեղեցին պետական կառույց չէ: Եթե դառնա պետական հաստատություն, ապա կպատկանի այն պետությանը, որտեղ գտնվում է: 

Ինչ վերաբերում է «վիճելի» եկեղեցիներին, ապա դա պետք է պատմականորեն ապացուցել: Պետք է խաղաղ և հանգիստ ճանապարհով լուծել: Մենք էլ պատմաբաններ ունենք, դուք էլ, թող նստեն և պատմականորեն ապացուցեն: Ամեն ինչ գրելով կամ ասելով չէ, հիմա մենք կանգնենք ասենք, որ Ռուսաստանում այսինչ եկեղեցին մերն է: Մեզ կասեն` սպասեք, ապացուցեք, որ դա ձերն է: 

Օրինակ` Նորաշենի վերաբերյալ ով կուզենա, ես մեծ հաճույքով փաստաթղթեր ցույց կտամ: Նորաշենը սկզբում հայկական չի եղել, բայց երբ Հայաստանն ու Վրաստանը միացան Ռուսաստանին, ռուս Էկզարխոսը մի քանի եկեղեցիներ փակեց և վաճառքի հանեց, դա 19-րդ դարի սկզբներին էր: Բնական է` ով փող ուներ, գնեց այդ եկեղեցիները, այդ ժամանակ էլ հայերը գնեցին Սուրբ Նորաշենը: Լավ է, որ մուսուլմաններին չի վաճառվել այդ եկեղեցին (այդ նույն Մեյդանում կա և հայկական, և վրացական, և կաթոլիկ, և բուդդիստական եկեղեցիներ): Հայերն ասում են, որ դա մերն է, մեր ուժերով է կառուցված: Ոչ, եկեք եկեղեցու ոճը նայենք, ցածր գմբեթներ, Մցխեթում նույնանման եկեղեցի ունենք, 6-րդ դարի կառույց է, կառուցող ճարտարապետները հունաստանում էին սովորել, և այդ եկեղեցիները ավելի շատ հունաբյուզանդական ոճով են կառուցված: Շենքը վրացական է, բայց գնել են հայերը: Պետք է, որ պատմաբանները և կրոնի պատմաբանները նստեն և զրուցեն, որովհետև դա պատմություն է:  Արդյո՞ք օրինական է վաճառվել Նորաշենը: Ստորագրել է Էկզարխոսը, ով վրացական պատրիարքական գահը ձևափոխել է, նա անօրինական է վաճառել մեր ունեցվածքը: 

Ձեր կարծիքով` ինչո՞ւ են Ձեզ հակահայ համարում: 

Առնոլդ Ստեփանյանն ուզում էր ինձ դատի տալ, որ ես հակահայ եմ: Ես Հավլաբարի մետրոյից դուրս եմ գալիս, իմ փողոցը սկսվում է հայկական թատրոնից: Ասացի` գնա Հավլաբար, Սաինգիլո Չիխե 5, այդ փողոցում 80 տուն կա, որից 3-ում են միայն վրացի ապրում, մյուսները հայ են, հարցրու այդ մարդկանց` ես հակահայ եմ, թե ոչ: Մենք միմյանց չենք հարցնում, երբ հարսանիք կա կամ թաղում, հարևանդ ամուսնացել է, վերջ, դու հրավիրված ես, մարդ է մահացել` գնում ենք: 

Այն եկեղեցում, որտեղ ես եմ ծառայում` Սուրբ Երրորդությունում, իմ նախկին ուսանողը հայ է` Հայր Գերոգի Պողոսովը, ծնվել և ապրել է Վրաստանում, ավարտել է վրացական հոգևոր ակադեմիան, հիմա էլ Սուրբ Երրորդությունում է ծառայում: Հայր Քարդաշյանը մեկ ուրիշ վրացական եկեղեցում է ծառայում, քարոզ է կարդում վրացերենով: Գիտեք դա ինչ լավ է, որ ես այդպիսի լավ ընկեր ունեմ: Նախ նա իմ ընկերն է, հետո եմ ես նրա ազգությունը հարցնում: Առնոլդ Ստեփանյանը հետո հանդարտվեց: Ոչ Ստեփանյանին, ոչ Սահակաշվիլին, և ոչ մեկը հնուց ի վեր մեր ընկերությունը չի խաթարի: Մենք եղբայրներ են: 

Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք հայ հոգևորականների հետ, շփում կա՞ ձեր միջև: 

Նորմալ են: Ես անձամբ ծանոթ եմ 2-3 հոգևորականների հետ, երկու երիտասարդ ծառայողներ կան Հավլաբարի հայկական եկեղեցում: Երբ հանիպում ենք, բարևում ենք: Նրանք իրենց եկեղեցի են գնում, ես` իմ: Պատարագները նույն ժամերին են սկսվում և վերջանում, հետո և’ ես եմ տուն գնում, և’ նրանք: Եթե որևէ հարց լինում է, հանգիստ նստում, խոսում ենք դրանց մասին: 

Իսկ նման դեպք եղե՞լ է, որ նստեք ինչ-որ հարցի շուրջ հանգիստ քննարկում անցկացնեք: 

Իմ հետ չի պատահել, եթե լինի, ես միայն ուրախ կլինեմ, քանի որ ես հավատացյալ մարդ եմ: Ես հասկանում են իմ կրոնը, գիտեմ` ինչն է ճիշտ, ինչը` սխալ: Ինձ հաճելի կլինի` միասին նստել և զրուցել կրոնի, Աստվածաշնչի մասին: Ուզում եմ, որ հայ և վրացի ժողովրդները ապրել այնպես, ինչպես նախկինում ենք ապրել` ընկերաբար և հաշտ: Անեկդոտներից վերև չեք թռնի: Ընկերությունը հեշտ է խաթարվում, բայց շատ դժվար է հաստատել: 

Մեկնաբանություններ (4)

armen
Et xeloqin aseq tox porzi hamar Vrazakan bolor yekexeziner@ mi pah hani vacharqi tekuz jri gnov u tesni te hayer@ nuynisk mek Vrazakan yekexezi kgnen? Axr ayd azgamol u tget Vraziner@ aynpisi sut en horinum vor havatal hnaravor che. Hayer@ nuynisk irenz yekexeziner@ chein karoxanum pahen u pahpanen, et inchu petq e Vrazakan yekexezi gnein u tirutyun anein urish zav u hogs chunein?
Արա Պապյան
Եթե ենթադրենք, որ Նորաշենը մինչևիսկ սկզբում եղել է վրացական եկեղեցի և հետո այն գնել են հայերը, ապա սա նշանակում է, որ ներկայումս այն հայկական եկեղեցի է, քանի որ հայերը հանդիսացել են բարեխիղճ գնորդներ (անկախ այն հանգամանքից, թե ով է վաճառել) Ընդհանրապես, շենքի ճարտարապետությունը կապ չունի նրա իրավատիրության հետ: Ներկայումս եկեղեցիներ կան անգամ բազմահարկ շենքերի հարաբաժիններում: Մոնրեալում առաջնորդանիստ եկեղեցին նախկին կաթոլիկ եկեղեցի է, որը գնել են հայերը, ապա վերաօծել: Նույն տրամաբանությամբ մի քանի տարի հետո կաթոլիկ եկեղեցին պիտի հետ ուզի իր նախկին եկեղեցին:
Ռ. Տեր Մինասյան
> Եթե ենթադրենք, որ Նորաշենը մինչևիսկ սկզբում եղել է վրացական եկեղեցի և հետո այն գնել են հայերը Պրն. Պապյան, ենթադրելու կարիչ չկա, քանի որ “Էկզարխատի մասին” այս խելոքի մտքերը հիմք չեն: Նորաշենի հայկականության մասին դեռ 15րդ դարի վկայություններ կան. եւրոպական ճանապարհորդների հուշեր...
Gurg
eto v kokom takom bazare genac vale pradajut cerkov ,vah tolko qartvelskom bazare senitirimi.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter