Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան հերքում է
Hetq.am կայքի խմբագրությանը
«Ժողովուրդ» թերթի կողմից 11.12.12թ.-ին տպագրած և Ձեր կողմից տարածած «Հայտնի օլիգարխին տուգանել են ժամկետանց ձվեր վաճառելու համար» նյութում նշված տեղեկությունները հավաստի չեն, խեղաթյուրված են, չեն բխում իրականությունից և նպատակ ունեն արատավորելու մեր ընկերության և նրա հիմնադիր Խաչիկ Խաչատրյանի բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը:
Տեղեկացնում ենք.
Ինչպես նշվում է նյութում «Ըստ «Ժողովուրդ» - ի տեղեկությունների՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը վերջերս տուգանել է «X գրուպ»-ի նախագահ, «Ջրաշխարհ»-ի սեփականատեր, «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի ղեկավար, «Վալենսիա» ընկերության տնօրեն Խաչիկ Խաչատրյանին: Պատճառն այն է, որ Խաչատրյանին պատկանող ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ է իրացրել հայկական շուկայում»,- մեջբերման ավարտը:
Պաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչությունը չի տուգանել ո՛չ ԵԹՖ-ին, ո՛չ տնօրենին,
առավել ևս ոչ էլ հիմնադիր-բաժնետեր Խաչիկ Խաչատրյանին, քանի որ, ըստ ՀՀ օրենսդրության, Խաչիկ Խաչատրյանը, հանդիսանալով հիմնադիր, ընկերության գործունեության համար չի կարող տուգանվել:
Հավելենք, որ ԵԹՖ-ն ժամկետանց հավկիթներ չի իրացնում, ուստի չէր կարող տուգանված լինել և «Ժողովուրդ»-ի հրապարակած տեղեկությունը անհիմն է, որին ապացույց ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության կողմից 11.12.2012թ.-ին արված հայտարարությունը հետևյալ բովանդակությամբ.
«Գյուղատնտեսական նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամլո պատասխանատու Բաբկեն Պոպոյանը Aysor.am-ին տեղեկացրեց, որ
Սննդի անվտանգության պետական ծառայությունը նման հայտարարություն չի արել:
Վերջին շրջանում ձվի շուկայում տուգանքներ չեն եղել,- շեշտեց Բ. Պիպոյանը»,- մեջբերման ավարտը:
Ղեկավարվե;ով ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի, ստանալով սույն նամակըև մեր կողմից պաշտոնապես ներկայացված հիմքերը, պահանջում ենք հերքել Ձեր իսկ կողմից տարածած նյութը և ընթերցողներին այլևս անհիմն և ոչ ճիշտ տեղեկատվություն չներկայացնել:
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել