
Քաղաքապետի դատավոր որդին շատ գումար ունի, քիչ եկամուտ
Աղասի Դարբինյանը 2010 թ. դեկտեմբերի 13-ին նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: Մինչ այդ եղել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
31-ամյա դատավորի 2011թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրն ուսումնասիրելուց պարզվեց, որ նա նշված տարում ունեցել է ընդամենը 4 մլն 969 հազար 724 դրամի եկամուտ, որը բացառապես աշխատավարձն է, սակայն նրա հաշվին եղել է 38 մլն դրամ, որը դատավորի տարեկան աշխատավարձը գերազանցում է ավելի քան 7 անգամ:
Կինը՝ Գայանե Դարբինյանը, նշված տարում ունեցել է 19 մլն 246 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է վարձակալության դիմաց ստացած 14 մլն 362 հազար դրամ վճարից, ինչպես նաև 4 մլն 884 հազար դրամ փոխառության գումարից:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2011-ին Գայանե Դարբինյանն ունեցել է 25 մլն դրամ:
Նշենք, որ դատավոր Աղասի Դարբինյանը Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել