
ՀՀԿ-ն հավաքեց պատգամավորներին եւ օրենքի նախագիծն անցկացրեց
Քիչ առաջ Ազգային ժողովը 70 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովին:
ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, իսկ ՀՅԴ-ն դեմ քվեարկեց: Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենց «դեմը» պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀԿ-ի 20 րոպեանոց ու դրան հաջորդած ԱԺ-ի 30 րոպեանոց ընդմիջումից հետո դահլիճում հավաքվել էին համապատասխան թվով պատգամավորներ եւ փորձ չէր արվելու մի կերպ անցկացնել նախագիծը, այդ իսկ պատճառով իրենք «դեմ»-ով արտահայտեցին իրենց վերաբերմունքը:
Հիշեցնենք, որ փոփոխությամբ նախատեսվում է Էթիկայի հանձնաժողովի կառուցվածքային փոփոխություն` «3+3+1» ձեւաչափով, այսինքն` իշխանության եւ ընդդիմության տեղերը հանձնաժողովում հավասար կլինեն, դրան գումարած նաեւ ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն ԲՀԿ-ն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել