HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կդառնա՞ Հրանտ Բագրատյանը ՀՀ նախագահի թեկնածու

Քիչ առաջ ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավար Հրնատ Բագրատյանն անդրադարձել է իր` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարցին. 

«Այսօր դեկտեմբերի 20-ն է։ Բոլորը դիմում են «Ազատություն» կուսակցության գալիք համագումարի առնչությամբ։ Համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին` ժամը 12։00, եզնիկ Կողբացի 69 հասցեում գտնվող խուլ և համրերի պալատում։

Մեր դելեգատները հարցնում են օրակարգի մասով (ոմանք գալու են հեռավոր շրջաններից)։ Օրակարգում, այո, կա ինձ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու հարց։ Ուստի բոլոր դելեգատներին խնդրում եմ պարտաճանաչ մասնակցել։ Գտնում եմ, որ առաջիկա ընտրություններում ազատական գաղափարախոսությամբ թեկնածուի ներկայությունը պարտադիր է։ Միաժամանակ տեղյակ եմ պահում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ապա ես ի վերջո կհանեմ թեկնածությունս (եթե առաջադրված լինեմ)։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ ես ՀԱԿ կողմից չեմ առաջադրվում։ Ավելին, այս ընթացքում ես միառժամանակ դադարեցնում եմ ակտիվ համագործակցությունս ՀԱԿ քաղաքական խորհրդի հետ՝ նրանցից որևիցե մեկին կաշկանդած չլինելու համար»,- գրում է Հ. Բագրատյանը։

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վատ չէր լինի: Շատ կարևոր է,որ լինի կարգին-լուրջ նախ.(հակա)թեկնածու,որպեսզի անգամ չընտրվելուց էլ իր հետևում/կողքին ունենա իրեն ընտրած զանգված ու, վերջինիս վրա հիմնվելով, սկսի փոփոխություններ փորձել կատարել:
liana
Kecceq paron Bagratyan!!!!! naxagahi amena amenaarjani teknacun!!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter