HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանություն. առաջատար մասնագետը բռնվել է կաշառք ստանալուց հետո

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն դիմած Մասիս քաղաքի 35-ամյա մի բնակչուհի հայտնել է, որ ինքը գրանցված է «Փարոս» ծրագրով նպաստառուների ցուցակում և ս/թ հոկտեմբեր ամսից սկսած՝ այն շարունակելու և նպաստից իրեն չզրկելու համար ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիս քաղաքի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության առաջատար մասնագետ Արման Բաղդասարյանն իրենից պահանջում է մեկ ամսվա հասանելիք 35.000 դրամ գումարը որպես կաշառք:

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում Ա. Բաղդասարյանը քաղաքացուհուց Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի 3-րդ հարկում գտնվող իր աշխատասենյակում 35.000 դրամ գումարը որպես կաշառք ստանալուց հետո փաստով բռնվել է:

Կաշառքի առարկա հանդիսացող գումարը արձանագրությամբ վերցվել է:

Ա. Բաղդասարյանը բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ՔԳՎ՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter