HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն ու դեսպանը քննարկել են հայ-վրացական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

Սեյրան Օհանյանը շնորհավորել է Թենգիզ Շարմանաշվիլիին դիվանագիտական նոր առաքելության կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնում նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական ռազմական համագործակցության զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առընչվող հարցեր:

Կարևորելով Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը` պաշտպանության նախարարը նշել է, որ այն կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը և անվտանգության ամրապնդմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter