HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու մեջ

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» ստորաբաժանման նախկին ղեկավարի մասով նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» ստորաբաժանման նախկին ղեկավար Է. Առաքելյանը 2005-2009թթ. իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Մասնավորապես, պաշտոնեական փաստաթղթերում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում ու վկայականներում, ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և տրամադրելու, ինչպես նաև անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյաններում առանց գույքի գրանցման անօրինական կարգով անշարժ գույքի գրանցման վկայականներ տրամադրելու, տրամադրված վկայականների տվյալները համապատասխան մատյաններում չներառելու միջոցով ու այլ անօրինական եղանակներով մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ապօրինի գրանցել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողատարածքների նկատմամբ վարձակալության կամ կառուցապատման իրավունքներ, նրանց տրամադրել իրավունքի գրանցման պետական վկայականներ:

Արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գլխավոր դատախազություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter