Ամանորի տոներին ՀԿԵ-ն տեղափոխել է մոտ 7,5 հազար ուղևորի
Ամանորի տոներին՝ հունվարի 1-ից 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 7,5 հազար ուղևորի: 560 մարդ դարձել է Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի ուղևոր, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 7 հազար ուղևոր:
Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղևորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երևան լրացուցիչ էլեկտրագնացք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել