Դատավորը բավարարել է Ն. Փաշինյանի պաշտպանների միջնորդությունը
Նիկոլ Փաշինյանի պաշտպանները դատարանին խնդրել են, որպեսզի քննիչների միջնորդության քննությունը հետաձգվի:
«Քանի որ քննչական խմբի ներկայացրած նյութերը, փաստաթղթերը մեզ տրամադրվել են կամ նիստի ընթացքում, կամ դրանից կես ժամ առաջ, մենք, որպեսզի մեր դիրքորոշումը հավուր պատշաճի ներկայացնենք, խնդրեցինք նիստը հետաձգել»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Այսօրվա նիստում, փաստաբանի տեղեկացմամբ, Փաշինյանի կողմից հնչել են նույնիսկ քաղաքական հայտարարություններ` «Պայքար, պայքար մինչև վերջ»:
«Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը կքննարկվի վաղը:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ` զանգվածային, հրապարակային միջոցառում կազմակերպելու և անցկացնելու», «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» և «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» մեջ:
Մեկնաբանել