HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

WiFi ինտերնետ հանրային ավտոբուսներում

Երևանի քաղաքապետարանը և Orange-ը մեկնարկում են պիլոտային նախագիծ հանրային տրանսպորտի 5 երթուղիներում

Այսօրվանից Երևանի քաղաքային տրանսպորտի հինգ ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետ`  Երևանի քաղաքապետարանի և Orange-ի այսօր մեկնարկած պիլոտային նախագծի շրջանակներում: Հիմնականում ուսանողների երթևեկը ապահովող հինգ  երթուղիները սպասարկող ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն:

«Սա կարևոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետև թույլ կտա փորձել մեր շարժական MyFi ծառայությունը և դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում մեր ծառայությունները: Հուսով եմ, որ Երևանի բնակիչներին դուր կգա այս հնարավորությունը և նրանք կօգտվեն ավտոբուսում անցկացրած ժամանակից` այն ավելի բովանդակալից դարձնելու համար: Պիլոտային նախագծի հաջողության դեպքում մենք միտք ունենք ավելացնել Wi-Fi-ով ապահովված ավտոբուսների քանակը»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter