HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվում է Համահայկական բնապահպանական ճակատ

Մենք` Հայաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներս (ներառյալ Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցները),

փաստելով,  որ ներկայումս Հայաստանում և Արցախում, օգտվելով հանրության լայն շրջանակներում էկոգիտակցության ոչ բավարար մակարդակից, բնապահպանական ոլորտի օրենսդրական դաշտի անկատարությունից և պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիոն երևույթներից, մեծ թափով ընթանում է Հայրենիքի էկոգաղութացում՝ օտար կապիտալի և ներքին օլիգարխիայի կողմից բնական ռեսուրսների լայնածավալ ու անխնա շահագործման միջոցով,  որն էլ բերում է բնության անդառնալի կորուստների ու հատկապես գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական ճորտացման և համատարած արտագաղթի,

նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները  ոչ միայն գործնական քայլեր չեն ձեռնարկում համազգային այս աղետը կանխելու ուղղությամբ, այլ նաև հենց իրենք են հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը,

հաշվի առնելով,  որ օրվա հաց վաստակելու բեռի տակ կքած հայրենաբնակ ժողովուրդը, հատկապես նրա այն հատվածը, որը հայտնվել է բնական ռեսուրսները թալանող կապիտալի տնտեսական գերության մեջ, ի զորու չէ միայնակ դիմագրավելու և շտկելու իրավիճակը,

ահազանգ հնչեցնելով,  որ մեր երկրի բնության ամայացումն ու թունավորումը, էկոարտագաղթն ու էկոգաղութացումը սպառնում են Հայոց պետականության և Հայրենիքում բնակվող հայության գոյությանը,

գիտակցելով,  որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է, և իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) ստեղծելու գաղափարի մասին:

Համահայկական բնապահպանական ճակատի նպատակը պետք է լինի մեր հայրենի բնության պահպանության, տնտեսության բանական զարգացման և սոցիալական արդարության ապահովումը: Այս նպատակին հասնելու ճանապարհին, ՀԲՃ-ն հետամուտ է լինելու բնական միջավայրի պահպանմանը, վերականգնմանն ու զարգացմանը, բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը և վերարտադրությանը, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական հետևանքների կանխմանը և վերացմանը, սոցիալական արդարության սկզբունքով բնական ռեսուրսների օգտագործման արդյունքների բաշխմանը:

Նշված նպատակին հասնելու և խնդիրների իրականացման համար ՀԲՃ-ն առաջարկում է ձևավորել բնապահպանական մոնիթորինգի և գործողությունների կազմակերպման ու համակարգման համահայկական ցանց, որը բացառապես պետք է գործի օրինականության, թափանցիկության, հաշվետվողականության, կամավորության և բանականության սկզբունքներով:

Ցանցի գործունեությունն իրականացնելու համար կստեղծվի համակարգող խորհուրդ, որը կհամակարգի տարածքային և ոլորտային սկզբունքներով ձևավորված աշխատանքային խմբերի գործունեությունը (այդ թվում` կազմակերպչական, տեխնիկական, ֆինանսական, տեղեկատվական-քարոզչական, իրավաբանական ապահովման, ակտիվ գործողությունների և այլն): Խորհրդի անդամ կարող են լինել բոլոր նրանք, ովքեր իրենց վրա կվերցնեն այդ աշխատանքները կատարելու պատասխանատվությունը և կկիսեն ՀԲՃ-ի նպատակներն ու գաղափարները: Համակարգող խորհրդի ընթացիկ աշխատանքի համադասման նպատակով` այդ պարտականությունն առաջարկվում է մեկամսյա ժամկետներով հերթականությամբ (օրինակ` այբբենական կարգով) հանձնարարել նրա անդամներին: Ավագ սերնդի գիտելիքներն ու փորձը կիրառելու համար կկազմվի խորհրդատվական մարմին, որտեղ կներառվեն ոլորտի հայտնի գիտնականներն ու հանրային գործիչները:

Աշխատանքային խմբերն առաջարկվում է ձևավորել ըստ ենթաոլորտային խնդիրների: Օրինակ` հանքավայրերով զբաղվող խումբ, փոքր ՀԷԿ-երով զբաղվող խումբ, իրավաբանական ապահովման խումբ, անտառների վերահսկման խումբ, էկոկրթական ծրագրերի խումբ և այլն: Յուրաքանչյուր աշխատանքային խումբ պետք է ունենա մասնագետ-խորհրդատու:

Առաջին հերթին անհրաժեշտ է կառույցներ ձևավորել Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, իսկ արտերկրի հայության մասով` Լոս Անջելեսում և Մոսկվայում:

Հարգանքներով՝

ՀԲՃ-ի նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ (18)

Ed
Inchqan anughegh patahapash ka, pordzum en nerarel ays gordz@ntatsi mej. Hretorabanutyunits u mardkants shurterin meghr qesluts batsi, voch mi lurj arajark u dzragir michev aysor chi nerkayatsvel. Inqnakoch, ayl@ntranqayin, mtavorakanneri mi khumb, heghapokhakan hretorabanutyamb sksel e khosel ayl@ntranqain khorhrdarani masin. Patehapashtneri ays khmbi andamner@ irenq el chen haskanum inch gordz@ndatsneri mej en nerqashvadz.
Վաչե
Պահո, սրանք էլի ատոմակայանից սկսեցին, ուրեմն ամերիկական գրոհն սկսվելա նորից
Pierre
Yes, Varaz, maybe Armenia can get a nuclear weapon on sale over at amazon.com (just make sure you get an instruction manual).
Meri Khachatryan
Հարգելի Վարազ Սյունի, ճիշտ եք նկատել, մենք խոշորացույցի տակ ենք վերցրել Սյունիքը, իրոք այն գտնվում է խոցելի վիճակում, այն կորցնելու դեպքում, կկորցնենք ողջ Հայաստանը: Ձեր առաջարկը հաշվի կառնվի: Շնորհակալություն
Ed
Anhaskanali iravijak e sa. Hamahaykakan jakat inch skzbunqov e steghdzvelu yerb Spyurqi yev voch mi hamaynq miasnakan nerkayacucchakan marmin chun? Spyurqi bolor kusakcutyunner@, hayrenakcakan miutyunner@, yekegheciner@, ...u mnacadz bolor karuycner@ miasin vercradz, Spyurqahayeri nuynisk 1%(mek) chen nerkayacnum.
Pierre
@14...Alternative to what exactly? You're speaking in contradictions Varaz. First you lament the environmental destruction of Syunik then turn around and recommend that Armenia stockpiles nuclear weapons.. That's some solution. Armenia is so tiny geographically that I really don't think that Turkey would risk even a strategic nuclear attack on Yerevan. The fallout would be disastrous regionally. Armenia's position hasn't really changed all that much since the Cold War. It is still under the strategic/economic hegemony of Russia and all that entails, including nuclear deterrence. Even with the recent cooling of relations between Ankara and Washington, Turkey would never or could never launch a nuclear strike against Armenia. First of all, those are NATO weapons installed in western Armenia (eastern Turkey). Erdogan is hardly in a position to push the launch bottom by himself. The same goes for the Patriot missiles now stationed along the Turkish-Syrian border. NATO has to authorize their use. Armenia recently prolonged its security pact with Russia until 2045 or something. That's your security blanket. You talk about preventing a second Genocide....well your scenario of Armenia getting its hands on a nuclear weapon would only increase the chances of obliterating what's left of the Armenian homeland - its people and your precious natural environment.
Varaz Syuni (Amsterdam)
(13) - And what is your (long term) alternative then? Turkey and Azerbaijan all the time threaten Armenia and will do so in the future. By the way, USA itself has nuclear warheads in Turkey. So? Armenia must then explain the world community that it MUST have security guarantees, so that second Genocide wouldn't be possible. Just like Israel did. Sitting in the corner and hoping will change nothing.
Varaz Syuni (Amsterdam)
Pierre(7) - I was not joking. What would be then the consequences?
Environmentalist
Dear colleagues, for more information and to be involved in this important process you can join our initiative Trchkan in Facebook /https://www.facebook.com/groups/206773119400969/ or send email to [email protected].
Գայանե Խաչատրյան
սոցիալական զարգացման հասարակական կազմակերպությունը լիովին կողմ է Ձեր նախաձեռնությանը, ողջունում է նախաձեռնողներին: Միգուցե բնապահպանության ոլորտը կդառնա մեր համազգային միասնության մերանը և կարողանանք պահպանել երկրագնդի աստվածահաճո այս հողակտոորը իր ժողովրդի հետ միասին: Պատրաստ ենք անդամակցության: Ք. Ճամբարակ
Harutiun
As I see it from Armenia, these well meaning activists need to get their act together in terms of organizational skills,community outreach and basic public relations. They call for the participation of other concerned individuals but there is no contact info in their press release. Sort of odd.
aram
Many of us in Diaspora are following you and highly commend you. You can expect our moral and financial support.
Pierre
Hopefully Varaz Syuni was making a joke about Armenia renting an atomic bomb. Just imagine the consequences.....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Suren(3) -Ատոմակայան ու ատոմային տեխնոլոգիայի know-how իմանալը Հայաստանի համար( համենայն դեպս հիմա) վատ չէ: Ուղղակի պիտի աշխատել/ձգտել այն առավելագույնս ապահով դարձնել: Հայաստանի երկարաժամկետ ապահովության ամենալավ երաշխիք կլինի ատոմային ռումբ (1 կամ մեկից ավել) ունենալը- լինի այն սարքովի,գնովի,թե վարձովի: Թող Ռուսաստանի առաջ ռազմական ապագա համագործակցության նախապայման դնեն գոնե մեկ ատոմային ռումբ տեղադրելը Հայաստանում:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շատ լավ ու ճիշտ միտք: Շատ ուրախ եմ ու ես էլ ձեզ հաջողություն եմ ցանկանում: Միայն ի՞նչու առաջին հերթին կառույց չստեղծել նաև Կապանում. Սյունիքում բնապահպանական իրավիճակն այսօր ամենամտահոգիչն է:
Լևոն Գալստյան
Համահայկական Բնապահպանական Ճակատի ձևավորման գործընթացի նախնական քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցողներին, առաջարկում ենք միանալ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբին, որտեղ կլինեն այդ քննարկումները. https://www.facebook.com/groups/206773119400969/ կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: Պատրաստ ենք լսելու և քննարկելու մեր նպատակներին առնչվող ցանկացած կարծիք ու առաջարկ:
Suren
Нужно начать с атомной станции, если мы непредотвратим ее деятельность мы все постепенно станем мутантами, ведь с тех времен когда закрыли железную дорогу через азербаджан отходы згаревшего атомного топлива не выносят из Армении. Да еще говорят, что в ближайшем будущем построят новую атомную станцию.....
Ruben
Գլխից պետք է բռնել... (c) Ղարաբաղ անտառների հերն ուղղակի անիծվում է, այսպես կոչված Արայիկի (Արայիկ Հարությունյան, ԼՂՀ վարչապետ) բրիկետների պատճառով: Անունը դրած սիլոսով է աշխատում էդ փեչերը, բայց ով ուզում է, ձեռից բռնեմ տանեմ Արցախ թաղամաս (Ստեփանակերտ), ձեր աչքով տեսեք ինչ հաստության ծառեր են վառում: Ղարաբաղյան հին ասույթը պատվիրում է մարդկանց էշի տեղ չդնել... Որ հարցնում ես, բա դրանք ածուխով չպիտի աշխատեն, ասում են, դե ածուխն առանց փայտ չի վառվում...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter