Հաց են կերել, փոխարենը` կճուճ տվել
Երեկ Լոռու մարզի Հաղբատ գյուղի մի խումբ բնակիչներ հաղորդագրություն էին ուղարկել «Հետքին», որտեղ ահազանգում էին Հաղպատ գյուղի տակ գտնՀվող` Ալավերդու գերեզմանոցի դիմաց, գազալցակայանի կողքին գտնվող «Աթոռիկ» ռեստորանի բակում ընկած մի քանի կավե մեծ կճուճների մասին. «Դրանք պատմամշակութային արժեք են ներկայացնում իրենցից: Գիտենք, որ դուք ջանացավ կլինեք պատմական արժեքների նկատմամբ և կահազանգեք պատկան մարմիններին: Խնդրում ենք պարզել, թե նշված ռեստորանի սեփականատերը ինչ իրավունքով և որ պատմական հուշարձանից է ձեռք բերել այդ կճուճները: Չէ՞ որ դրանք չի կարելի սեփականաշնորհել»,- հայտնում էին հաղպատցիները:
Այսօր «Հետքը» այցելեց «Աթոռիկ» ռեստորան. «Հո չեմ գողացել: Դե, ծախել են, առել եմ»,- ասաց ռեստորանի սեփականատեր Գարիկ Թանթուշյանը: Վերջինս հրաժարվեց հայտնել, թե ումից և որտեղից է գնել կճուճները. «Մեկը ծախել է, մեկ` հաց ա կերել, փողը չի կարողացել տա, փոխարենը կճուճ է տվել»,-ասաց նա:
Գարիկը նաև հայտնեց, որ հողում թաղված շատ կճուճներ կան Հաղպատի անասնագոմերի մոտ և գյուղի այլ տարածքներում: Հաղպատցիները գտնում են, որ կճուճները պետք է ուսումնասիրվեն ՀՀ մշակույթի նախարարության մասնագետների կողմից և պարզեն, թե որ դարի արժեքներ են դրանք:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել