HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սկսել են անձնագրային տվյալներ հավաքել

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ մարզերում կուսակցական պաշտոնյաներն ակտիվացել են: Թեեւ այս ընտրությունները նախորդների համեմատ բնութագրվում են «պասիվ» եւ «ոչ մրցակցային», ինչը ենթադրում է, որ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերն անհամեմատ ավելի ամուր են, այնուամենայնիվ, իշխող ՀՀԿ-ականները չեն նահանջում: 

Արմավիրի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հաստատություններից մեկի աշխատակիցը, որի անունը չենք հրապարակում իր խնդրանքով, «Հետքին» պատմեց, որ քաղաքապետարանից իրենց դատարկ բլանկ են տվել եւ հորդորել են Սերժ Սարգսյանի օգտին հավաքել առնվազն 10 անձնագրային տվյալ, հակառակ դեպքում ստիպված են թողնել աշխատանքը: 

Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց ենթակայության տակ աշխատում է 5-6 հարյուր մարդ: Նա սկզբում ասաց, որ ինքը որեւէ մեկին նման հանձնարարություն չի տվել, հետո ասաց, որ տեղյակ չէ, իսկ վերջում բացառեց, որ նման բան կարող է լինել: «Նման բան չկա, այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-նշեց Սարգիս Մովսիսյանը:

Մեկնաբանություններ (1)

Samvel
Կարող էիք չգրել հոդվածը,բոլոր պետական կառույցներում էլ նույն վիճակն է.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter