
$30-անոց տեքստ
I մաս
-Տեքստս հրապարակում են:
- Հա՞, վերջապե՜ս. ո՞րտեղ:
- Խուճուճենց ամսագրում. էն որ պատմում էի, է. պարզվեց՝ գրականության սյունակ էլ ունեն:
- Ասում ես՝ բա ե՞րբ ենք կարդում:
- Դե ուրբաթ վաճառքի կդնեն, բայց քեզ էսօր կուղարկեմ կկարդաս:
- Ջաաաա՜ն, չմոռանասհանկարծ.անհամբեր կսպասեմ: Ասում ես՝ մի բան տվել ե՞ն գոնե:
- Դե ինձ $70 են տալու, բայց որ նոր էի սկսելգրել,30-ից ավել տվող չկար, մտածում եմ՝ Հայաստանի համար 70-ը վատ չի, չէ՞:
- Հա, իհարկե վատ չի, չնեղվես(մտքում՝ մի լրատվական նյութի համար էսօր դրանից շատ են ստանում), դու հիմա ամենակարդացվող հեղինակներից ես մեզ մոտ, քեզ չտան՝ բա ու՞մ տան:
- Կհեգնե՜ս, բա ի՜նչ կանես, յո´-թա´-նա´-սու´ն դո´-լա´-րա´-նո´ց ա´-մե´-նա´-կա´ր-դա´ց-վո´ղ հե´-ղի´-նա´կ, քա՜հ-քա՜հ-քա՜հ. արի փողերը ստանանք, թռնենք մի տեղ խմենք:
- Հենց հիմա՞:
- Ա՜հ-հա՜-հա՜...Հոնորարս ստանամ ու գնանք:
- Էդ ե՞րբ, ուրբա՞թ, ե՞րբեն փոխանցում:
- Ա՜հ-հա՜-հա՜, եկող ամսվա 15-ին, ա՜հ-հա՜-հա՜: Մի տեքստ էլ դու ուղարկի, չունե՞ս նոր գործ, հոնորարները վերցնենքգնանք Next-ից սպիտակ վերնաշապիկներ առնենքմեզ համար, ընտրել եմ արդեն: Հուլիսից ուզում եմ սպիտակ վերնաշապիկ առնել:
- Հեգնի-հեգնի՜, իմ տեքստերը դեռ $30-անոց են: Վերնաշապի՜կ, էն էլ՝ սպիտա՜կ:
Լա՜վ, մի տխրի դե, պուճու´ր, թե չէ ես էլ կտխրեմ:Մի քիչ համբերի, ինձնից լավ ես խզարելու: Վերջ, որոշեցինք. ինձ վերնաշապիկ կառնենք վերջապես, քո 30-ով էլ կոկորդ կթրջենք:
Վերջակետ դնելուց հետո աչքս գցում եմ նոթբուքիս ներքևի ձախ անկյունին՝Page 1 of 1, Words 203:Ժամը 3:46 է: Հաշվում եմ... մմմ... մոտավորապես $10-ի գրել եմ, ստացվում է մի բառս՝ մոտ 20 դրամ: Վեր եմ կենում, գնում խոհանոց. տատիկի թթվից հետո ամբողջ գիշեր ծարավից խեղդվում ես:Զգույշ եմ քայլում. կողքի սենյակում մամայենք են քնած, մյուսում՝ քույրիկը:Վերադառնում եմ սենյակ:Առաջին մասն ավարտելուց հետո ավելի հանգիստ եմ. երկրորդ մասին անցնելուց առաջ տեքստիս գինն եմ հաշվում.
- 1 տուփ ծխախոտ- 500 դրամ
- Լյովայից 1 լավ վեպ - 1,500 դրամ
- մնացած 1,000 դրամին էլ՝ ոչ մի բան
II մաս
«Ռոսսիա» տոնավաճառի կանգառիցինձ գցեցի յոթ համարի երթուղայինը: Դատարկ էր: Գրեթե: Ես էի: Կողքս՝քսանը չլրացած ուսանողուհի: Դժգոհ վարորդը: Վերնիսաժի կանգառից վարորդի կողքը բնական մորթուց վերարկու հագած պարոն բարձրացավ: Ծանոթէին: Գուցե՝ ընկեր: Նախկին: Վերարկուավորը պատմում էր, որ շուտով թոշակի կանցնի, բայց աշխատանքային փորձը քիչ է՝ մի քսան հազար դրամ հազիվ թե ստանա: Ցնցոտիավոր վարորդը ուրախ տմբտմբացնում էր գլուխն ու իրենից գոհ պատմում, որ ավելի քան երեսունտարվա աշխատանքային փորձ ունի ու շուտով կարգին թոշակ է ստանալու: Վարորդը տեղ-տեղ ընդհատում էրզրույցն ու գանգատվում, որ ամեն կանգառում երկու րոպե կանգնում է, բայց նստող չկա, հետո քշումէր ու շարունակումզրույցը կիսատ թողած կետից: Նախկին ընկերները ինչ-որ բան էին թեժ քննարկում.վերարկուավորը որդուց էր բողոքում, վարորդը բա թե՝ գոնե լավ է, որ աշխատանք ունի:
- Չէ, չէ,-տաքացավ վերարկուով տղամարդը,- հո մենակ փողի հա՞րցը չի, ախր ուրիշ կարևոր արժեքներ էլ կան, չէ՞, ախր ո՞նց կարելի է էդպես ապրել:
Վարորդը չպատասխանեց բնական մորթուց վերարկու հագած ընկերոջ՝արժեքների մասին դատողություններին: Անհարմար լռություն: Վարորդը լավ էր հասկանում, որ եթե ասեր, որ մինչև փորդ կուշտ չլինի, ուղեղդ արժեքների մասին դատողություններ անելու չի համաձայնի, վերարկուավոր ընկերը իրեն մարդու տեղ չէր դնի: Վերարկուավորն էլ թեևհասկանում էր, որ սոված ժամանակ մարդ նախ հացի մասին է մտածում, բայց չէր ուզում ընդունել, որ թեկուզ նման վիճակում հայտնված մարդը կարող է միայն փող ուզել:
Անհարմար լռությունը խզեց վարորդը՝ վերադառնալով ուղևորների խնդրին.
- Դե... Տես, որ ասու՞մ եմ. կանգառում նորից նստող չկա, բայց օրվա վերջում գումարը պիտի հանձնեմ:
- Գիտե՞ս, մտածում եմ՝ երևի ճիշտ էիր ասում, եթե երեխեքդ, կին-ընտանիք տանը սոված քեզ են սպասում, ամենակարևորը փողը կդառնա, բա ի՞նչ կանի,- թերհավատ ձայնով շարունակեց վերարկուավորը՝ ընկերոջն անհարմար դրությունից փրկելու համար:
Հաջորդ բոլոր կանգառներումերեսուն տարվա աշխատավոր վարորդը նորից ուղևոր չունենալուց էր բողոքում.«ոչ մի վարորդ մեկ ամսից ավել էս գծի վրա չի դիմանում»: Վերարկուավորը ինչ-որ արժեքներից էր խոսում: Հետո երկու ընկեր քննարկումէին թոշակի անցնելուց հետոյի կյանքը:
Կողքիս աղջկա հեռախոսինզանգ եկավ: Դիմահարդարն էր: Պայմանավորվեցին: Ուրբաթ առավոտ ժամը տասին օրիորդը հարսի շորով պիտի լիներ դիմահարդարի մոտ:
Վերջակետ դնելուց հետո աչքս գցում եմ նոթբուքիս ներքևի ձախ անկյունին՝Page 2 of 2, Words 324:Ժամը 4.22 է:Փաստորեն՝+10$. ստացվում է մի բառս՝ մոտ 10 դրամ:Ջուր կխմեի, բայց ալարում եմ թաթերիս վրա խոհանոց հասնել:Լավ,ոչինչ,վերջին $10-ը մնաց,եթե հենց հիմա շարունակեմ, երկու ժամ քնել էլ կհասցնեմ: Երկրորդ մասն ավարտելուց հետո ավելի հանգիստ եմ. գինն էլ հաշվեմ ու անցնեմ երրորդին.
- կեր կատվիս համար - 3,000 դրամ
III մաս
- Բարև, հե՜յ,ասում ես՝ ե՞րբ ենք խմում:
- Երբ ասես:
- Էս հոնորարդշուտ են փոխանցել, հա՞:
- Չէ, հոնորար չունեմ ստանալու, աշխատավարձովս կխմենք:
- Բա խուճուճենց ամսագի՞րը:
- Քա՜հ-քա՜հ-քա՜հ...
- Ի՞նչ եղավ:
- Դե, երեկ զանգեցին, բա թե՝հովանավորների հետ խնդիրներ կան, հաջորդ համարի հետ նոր կնստի գումարը, վերջում էլ թե` կարողա՞ շտապ էր պետք...
- Ու՞...
- Դե...Ես էլ պատասխանեցի, որ փողի կարիք առհասարակ չունեմ:
- Ո՞նց: Էս հարստացել ես,չգիտե՞մ:
- Չէ, ա´յ պստո, ուղղակի $70-ըերբեք չի կարող շա՜տ պետք լինել, յո´-թա´-նա´-սու´ն դո´-լա´ր, քա՜հ-քա՜հ-քա՜հ...
- Ե´-րե´-սու´ն դո´-լա´ր...- միացա վանկարկմանը:
- Յո´-թա´-նա´-սու´ն...
- Ե´-րե´-սու´ն...
- Յո´-թա´-նա´-սու´ն... Ա՜հ-հա՜-հա՜...
- Ե´-րե´-'''''''''
- Յո´-թա՜'''''''''
- ''''''
- '''
Փարպեցին մեր վանկարկումներից զրնգում է: Մարդիկ մեզ գժի տեղ ենդնում, բայց երկուսս էլգիտենք, որ դա ամենավատ բանը չէ՝մեզ հետ կատարվածներից: Վանկարկելով նստեցինք մեքենան:
Track 13 - Flowers on the wall
Countin' flowers on the wall, that don't bother me at all
Playin' solitaire 'til dawn with a deck of fifty-one
Smokin' cigarettes and watchin' "Captain Kangaroo"
Now don't tell me
I've nothin' to do
Վերջակետ դնելուց հետո աչքս գցում եմ նոթբուքիս ներքևի ձախ անկյունin՝Page 3 of 3, Words 178:Ժամը 6:31 է: Աչքերս փակվում են: Քնեմ:
File - Save as- Word Document-ՍԵՎԱԳԻՐ
Էս գիշեր ես էլ եմ 30$-անոց, կատուս հույսեր ունի, որ վաղը իր պնակի պարունակությունը կդառնա 30$-անոց, մի մարդ մտածում է երևի, որ վաղն իր պարտքը կավելանա 30$-ով, մի խանութպան էլ 30$-իառևտրի սպասելիքով է քնած երևի... Բայց... Եվ այլն... Բարի գիշեր:
Մաս IV
Հաջորդ օր: Երեկո: Սրճարան: Հաշիվն եմ խնդրում, բերում են՝30$:
Լուսանկարը` Տարոն Պետրոսյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել