Հայաստան կժամանի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ևս 30-35 դիտորդ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը: Պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Ստոյանգոլոն հայտնել է, որ մոտ օրերս Հայաստան կժամանի առաքելության կազմում ընդգրկված ևս 30-35 դիտորդ:
Ալեքսանդր Ստոյանգոլոն ասել է, որ իրենց նախնական դիտարկումների համաձայն՝ Հայաստանի ընտրական օրենսդրությունն ապահովում է բոլոր հիմքերը՝ ժողովրդավարության միջազգային սկզբունքներին և նորմերին համապատասխան ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու համար:
Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել ընտրողների ցուցակների ճշգրտման ու անճշտությունների վերացման հետ կապված աշխատանքները և ներկայացրել է ընտրողների ցուցակների հրապարակայնության ապահովմանն ուղղված միջոցառումները: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել