HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը բացահայտել է մոտ մեկ տարի առաջ կատարված սպանությունը

2012 թ. փետրվարի 1-ին Երևանի Ադանայի փողոցի 51/1 տան բնակիչ, 1951 թ. ծնված Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը անհայտ կորել էր: Փետրվարի 4-ին «Շահումյան 2» գերեզմանատանը հայտնաբերվեց մոտ 60 տարեկան տղամարդու դիակ` բռնության հետքերով: Հովհաննիսյանի հարազատները ճանաչեցին դիակը:

Նույն օրը ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվեցին փորձաքննություններ: Դիակի հերձման ժամանակ Հովհաննիսյանի մարմնին հայտնաբերվեց ծակած-կտրած երկու տասնյակից ավելի վերք:

Ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի Մաշտոցի և Շենգավիթի բաժինների աշխատակիցների համատեղ միջոցառումների արդյունքում օրերս բացահայտվեց սպանությունը: Մկրտիչ Հովհաննիսյանի սպանության մեջ կասկածվում է Կամո Բունիաթյանը, որն, ի դեպ, անցած տարվա մայիսի 8-ին կատարել էր նաև սպանության փորձ: Նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter