HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. մուտքագրվել է 586 դիմում

ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնում 2012թ. ընթացքում ընդհանուր առմամբ մուտքագրվել է 392 քաղաքացուց ստացված 586 դիմում, որից 60-ը՝ կրկնակի և 26 քաղաքացուց ստացված 134 կրկնօրինակ, նույնաբովանդակ դիմում:

Մուտքագրված դիմումներից 43-ը ՀՀ գլխավոր դատախազություն է վերահասցեագրվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այդ թվում 17-ը՝ նախագահի, 6-ը՝ Ազգային ժողովի, 5-ը՝ ՄԻՊ աշխատակազմերից, 5-ը՝ այլ պետական մարմիններից, 3-ը՝ հասարակական և քաղաքական կազմակերպություններից և 7-ը՝ այլ մարմիններից:

Հաշվետու ժամանակահատվածում բաժին մուտքագրված դիմումներին ընթացք է տրվել կամ դրանք լուծման համար դատախազության այլ ստորաբաժանումներ և այլ մարմիններ են ուղարկվել օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում, անավարտ դիմումներ չկան, անչափահասների վերաբերյալ դիմումներ չեն ստացվել:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիների ընդունելության և դիմումների բաժին մուտքագրված 586 դիմումներից. 75-ը բավարարվել է, 31-ը մերժվել է, որից 20-ը չի վերաբերել դատախազի գործառույթներին: 15 դիմում թողնվել է առանց լուծման, քանի որ դիմումատուն չի կարողացել խնդրո առարկան հստակ շարադրել: 5 դիմումի թղթակցությունը դադարեցվել է: 206 դիմումի տրվել է պարզաբանում: 15 դիմում ուղարկվել է այլ մարմին: 239 դիմում ուղարկվել է դատախազության այլ ստորաբաժանումներ դիմումում նշված փաստարկները ստուգելու համար:

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժինը 2012թ. ընթացքում կազմակերպել է 236 քաղաքացու ընդունելություն (նախորդ տարվա 184-ի դիմաց):

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի պահանջի՝ բաժինը ընթացք է տվել նաև բռնադատվածների վերաբերյալ դիմումներին: 42 քաղաքացուց ստացվել է 46 դիմում, այդ թվում 4-ը՝ կրկնակի (նախորդ տարվա նույն ժամանակահտվածում՝ 36 քաղաքացուց ստացվել է 41 դիմում, որից 5-ը՝ կրկնակի):

28 դիմում բավարարվել է, և դրանց տրամադրվել է բռնադատված կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելու մասին տեղեկանք, 16-ով տրվել է պարզաբանում, 1 դիմում մերժվել է՝ տվյալ անձի կարգավիճակը «Բռնդատվածների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, և 1 դիմում ուղարկվել է դատախազության այլ ստորաբաժանում: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter