HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանն ազատ արձակվեց

Մոտ 30 րոպե առաջ Վրաստանի Ռուսթավիի թիվ 1 բանտից ազատ է արձակվել «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահանգն Չախալյանը:

Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ այժմ իրենք ուղևորվում են Թբիլիսիի հայկական եկեղեցի, ինչից հետո Վահագն Չախալյանը կուղևորվի Ախալքալաք՝ հայրական տուն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել էր համաներման մասին օրենքը, որը տարածվում էր նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդի վրա:

Վահագն Չախալյանն անազատության մեջ էր 2008 թ. հուլիսի 21-ից և կրեց պատժի մեկ քառորդից ավելին: Նրան Վրաստանի դատարանը մեղավոր էր ճանաչել զենք-զինամթերքի ձեռքբերման և պահպանման, հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության և իշխանության ներկայացուցչի դեմ կատարված խուլիգանության հոդվածներով և դատապարտել 10 տարվա ազատազրկման:

Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը» ուսումնասիրել էր Վահագն Չախալյանի գործը և ինչպես շատերը, համարում էր, որ նրա դեմ կայացրած մեղադրական դատավճիռները քաղաքական ենթատեքստ ունեն:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Շատ ուրախ եմ: Շնորհավորում եմ բոլորին,այդ թվում նաև բոլոր նրանց,ովքեր պայքարել են Վահանգն Չախալյանի ազատ արձակման համար: Ես ինքս 5 տարի եղել եմ Amnesty International-ի ակտիվ անդամ և 2009թ-ի ձմռանը 2 նամակ(email) եմ գրել Amnesty-իի կենտրոնական լոնդոնյան գրասենյակ Չախալյանի հարցով. ինձ պատասխանել էին ,որ Չախալյանի հարցը մտցրել են Amnesty-իի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter