Այսօր փախստականների միջազգային օրն է
2001 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան հունիսի 20-ը հռչակել է փախստականների միջազգային օր: Այս տարի նաև նշվում է 1951 թվականին ընդունված փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 60 ամյակը:
Հունիսի 20-ին Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվում են տասնյակ միջոցառումներ` նշելու փախստականների միջազգային օրը: Եվրոպայի խոշորագույն քաղաքներում լայնածավալ արշավներ է կազմակերպել UNITED For Intercultural Action ցանցը, որը կազմված է եվրոպական շուրջ 550 կազմակերպությունից: Ցանցի տվյալներով` 1993 թվականից ի վեր զոհվել է 15.551 փախստական: Միայն 2011-ին արդեն հայտնի է 1478 զոհի մասին:
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, համագործակցելով UNITED For Intercultural Action ցանցի հետ, այսօր Երևանում կկազմակերպի ֆիլմ-դիտումներ, օնլայն ֆլեշմոբեր, տեղեկատվական արշավներ, դասընթացներ երիտասարդների և ուսանողների համար, ինչպես նաև քայլերթ և իրազեկման գործողություն` ներգրավելով անցորդներին և հատկապես երիտասարդներին:
Միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել հայ երիտասարդների իրազեկվածությունը փախստականների իրավունքների և խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև նրանց ուշադրությունը սևեռել ժամանակակից աշխարհի ամենասուր և կարևոր խնդիրներից մեկին:
Լուսանկարը` Հակբերի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել