HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ է արձակվել 466 դատապարտյալ

Հունիսի 17-ի դրությամբ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 466 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 70 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 56-ը, կրճատում 4,
«Էրեբունի» - ազատ է արձակվել 109-ը, կրճատում 8,
«Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» - ազատ է արձակվել 44-ը, կրճատում 3,
«Վանաձոր» - ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8
«Սևան» - ազատ է արձակվել 56-ը,
«Հրազդան» - ազատ է արձակվել 24-ը,
«Աբովյան» - ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» - ազատ է արձակվել 90-ը, կրճատում 22:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը:

ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ այդ գործընթացը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter