HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերքում. նախարարը թերթիկներ չի բաժանել

Այսօր մի շարք լրատվամիջոցներ անանուն նամակ են ստացել, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից աշխատակիցներին ինչ-որ թերթիկներ են բաժանվել` իբր դրանք լրացնելու հանձնարարությամբ: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նման անտրամաբանական և անիմաստ  նախաձեռնությամբ հանդես չի եկել: Նախարարը մշտապես դատապարտել ու պայքարել է ցանկացած կեղծիքի  դեմ, ուստի անտրամաբանական է, որ Հրայր Թովմասյան քաղաքացու, իրավաբանի, պաշտոնյայի  մտքով անցներ ցուցակներ հավաքելու նման անիմաստ, աննպատակ նախաձեռնությամբ հանդես գալու գաղափարը:

Ակնհայտ է, որ  նամակի հեղինակի կամ հեղինակների  նպատակը  ընտրական գործընթացը վարկաբեկելն է: Ցավոք սրտի, անանուն նամակներին ընթացք տալու միջոցով մեղավորներին բացահայտել հնարավոր չէ, սակայն եթե  տվյալ անձը տեղեկացնի` իր ով լինելը և  ում կողմից է նման հանձնարարություն ստացել, (եթե նրա ահազանգը իրականությանը համապատասխանում է) մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

ՀՀ ԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter