HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է Գորիսի զբոսաշրջության զարգացման ծրագիրը

Նկատի առնելով այն հանգամանքը, որ Գորիս քաղաքն իր յուրօրինակ աշխարհագրական դիրքով, բնական հանգստի գոտիներով, պատմամշակութային և ազգագրական առանձնահատկություններով ունի զբոսաշրջային կենտրոն դառնալու լավագույն հնարավորությունները, ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը։

Ծրագիր ներառված միջոցառումների իրականացման պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է ՀՀ 2014-2016 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերում նախատեսել միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ։

Ծրագրի նպատակն է նպաստել Գորիսի պատմամշակութային միջավայրի վերականգնմանը, ձևավորել և զարգացնել քաղաքի զբոսաշրջային գրավչությունը ներկայացնող գովազդատեղեկատվական համակարգ, հիմնել «Զանգեզուր» տեղեկատվական կենտրոն, քաղաքը վերածել տարածաշրջանային ամենամյա ավանդական փառատոն կազմակերպող միջազգային կենտրոնի։

Թեմայի մասին մանրամասն նայեք հետևյալ հաղորդումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter