HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրիկյանը նախագահ Սարգսյանին ներկայացրել է դեպքի մանրամասները

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այցելել է երեկ կեսգիշերին մահափորձի ենթարկված և մի քանի ժամ առաջ վիրահատության ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին: Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանի առողջական վիճակով, իր զորակցությունը հայտնել նրան և մաղթել շուտափույթ ապաքինում:

Առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուն ասել է, որ վիրահատությունից հետո ավելի լավ է զգում իրեն և ժամ առ ժամ ապաքինվում է: Պարույր Հայրիկյանը, հիշողությանն ապավինելով, նախագահին ներկայացրել է դեպքի մանրամասները:

Սերժ Սարգսյանն այցի ավարտին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում դեպքի կապակցությամբ խոսել է նաև լրագրողների հետ. «Այս զազրելի հանցագործությունն ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյան նախագահի թեկնածուի, ոչ միայն Պարույր Հայրիկյան պետական գործչի, այլև մեր պետականության դեմ: Ակնհայտ է՝ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն, որ մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտեն հանցագործներին: Մեր բժիշկներն արդեն շատ բան են արել: Վստահ եմ, որ կարճ ժամանակում Պարույր Հայրիկյանն ապաքինվելու է: Բոլորին խնդրեք, թող Պարույրին առողջություն մաղթեն»:

Մեկնաբանություններ (2)

sergik
սա էլ կմնա չբացահայտված ու ևս մեկ անգամ կապացուցի, որ մեր դատաիրավական համակարգը խայտառակ վիճակում է....
hay
Ակնհայտ է՝ նրանք, ովքեր կանգնած են հանցագործության հետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Bnakanon @ntazqi vra amenashat@ @ntrakasharqn u taxayin takanqnern en azdum paron Sargsyan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter